Ժոզեն անպարտելի է դրսում. Մենդիի հինգերորդ չոր խաղը

Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնության հերթական տուրում «Չելսին» սեփական դաշտում գոլազուրկ ոչ-ոքի խաղաց «Տոտենհեմի» հետ: Հյուրերի համար սա հինգերորդ արտագնա մրցավեճն էր ընթացիկ առաջնությունում: Դրսում Ժոզե Մոուրինյոյի սաները շարունակում են մնալ անպարտելի. տարել են 4 հաղթանակ և 1 խաղ ավարտել են ոչ-ոքի՝ նվաճելով 13 միավոր: Պատմության մեջ (երբ հաղթանակի համար շնորհվել է երեք միավոր) միայն մեկ դեպք է եղել, երբ «Տոտենհեմը» արտագնա առաջին հինգ խաղից հետո նվաճել է 13 միավորից ավելի: Դա տեղի է ունեցել 1960/61 թթ. մրցաշրջանում: Այդ ժամանակ թիմը վաստակել է 15 միավոր:

Հավելենք, որ հաշվետու խաղում իր դարպասն անառիկ պահեց «Չելսիի» դարպասապահ Մենդին: Վերջինս ընթացիկ առաջնությունում արդեն անցկացրել է հինգ չոր հանդիպում: Այս ցուցանիշով նա հավասարը չունի Պրեմիեր լիգայում:

Միացեք Football365.am-ի տելեգրամի ալիքին՝  https://t.me/football365am

Hot Videos