Ժորժինյոն՝ Չեմպիոնների լիգայի խաղարկության լավագույն ֆուտբոլիստ

Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Ժորժինյոն ՈւԵՖԱ-ի վարկածով ճանաչվել է Չեմպիոնների լիգայի անցած խաղարկության լավագույն ֆուտբոլիստ:

Լոնդոնցիների կազմում Ժորժինյոն դարձել է Եվրոպայի ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի հաղթող: Հիշեցնենք. որ եզրափակչում «Չելսին» նվազագույ հաշվով հաղթել է «Մանչեսթեր Սիթին»: Չեմպիոնների լիգայի գալիք խաղարկության խմբային փուլում «Չելսին» մրցելու է «Զենիթի», «Յուվենտուսի» և «Մալմյոյի» հետ: