Ինչպես հայտնվել եվրագավաթային մրցաշարի խմբային փուլում. Ճանապարհն ու հնարավոր ընթացքը

Ավարատված մրցաշրջանի արդյունքներով Հայաստանն եվրագավաթներում կներկայացնեն Հայաստանի չեմպիոն Երևանի «Ալաշկերտը», Հայաստանի գավաթակիր Երևանի «Արարատն» ու առաջնությունում երկրորդ և երրորդ հորիզոնականները զբաղեցրած Երևանի «Նոան» ու Երևանի «Ուրարտուն»: Ալեքսանդր Գրիգորյանի գլխավորած «Ալաշկերտն» եվրագավաթային պայքարը կսկսի Չեմպիոնների լիգայի խաղարկության որակավորման առաջին փուլից, իսկ մնացած հայկական թիմերը՝ նորաստեղծ Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության որակավորման առաջին փուլից: Նշենք, որ ի սկզբանե հայկական թիմերը տեղ չունեն Եվրոպայի լիգայի խաղարկությունում, սակայն նման հնարավորություն կարող է ստանալ «Ալաշկերտը»: Ալաշկերտցիները նույնիսկ կարող են հայտնվել Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության խմբային փուլում ընդամենը երկու դիմակայությունում հաղթելու դեպքում, սակայն ամեն ինչ հերթով:

Իհարկե եվրագավաթային որևէ մրցաշարի խմբային փուլում հայտնվելու Հայաստանի չեմպիոնի հնարավորությունները գնալով կմեծանան, եթե թիմը հնարավորինս շատ հաղթանակներ տանի ու փուլեր անցնի: Մյուս կողմից երազանքների գիրկն ընկնելու ոչ իմաստ կա ոչ ցանկություն: Ընթացքը ցույց կտա:

Չեմպիոնների լիգա
Նախնական փուլ հունիս 52 և ցածր վարկանիշ ունեցող 4 երկրի չեմպիոն
ՈՓ — առաջին հուլիս Նախնական փուլի հաղթողը՝ 1
33 երկրի չեմպիոնները՝ (18 — 51 վարկանիշ)
ՈՓ — երկրորդ հուլիս Չեմպիոնների ճանապարհ (20 թիմ)
17 թիմ, որոնք հաղթել են առաջին փուլում
3 երկրի չեմպիոն՝ (15-17 վարկանիշ)
Ոչ չեմպիոնների ու լիգայի ճանապարհ (6 թիմ)
6 թիմ, որոնք երկրորդն են իրենց երկրում՝ (10-15 վարկանիշ)
ՈՓ — երրորդ օգոստոս Չեմպիոնների ճանապարհ (12 թիմ)
10 թիմ, որոնք հաղթել են երկրորդ փուլում
2 երկրի չեմպիոն՝ (13-14 վարկանիշ)
Ոչ չեմպիոնների ու լիգայի ճանապարհ (8 թիմ)
3 թիմ, որոնք հաղթել են երկրորդ փուլում
3 թիմ, որոնք երկրորդն են իրենց երկրում՝ (7-9 վարկանիշ)
2 թիմ, որոնք երրորդն են իրենց երկրում՝ (5-6 վարկանիշ)
Փլեյ-օֆֆ փուլ օգոստոս Չեմպիոնների ճանապարհ (8 թիմ)
6 թիմ, որոնք հաղթել են երրորդ փուլում
2 երկրի չեմպիոն՝ (11-12 վարկանիշ)
Ոչ չեմպիոնների ու լիգայի ճանապարհ (4 թիմ)
4 թիմ, որոնք հաղթել են երրորդ փուլում
Խմբային փուլ
8 խումբ՝ 4-ական թիմ
սեպ-դեկ 6 թիմ, որոնք հաղթել են փլեյ-օֆֆ փուլում
10 երկրի չեմպիոն՝ (1-10 վարկանիշ)
6 թիմ, որոնք երկրորդն են իրենց երկրում՝ (1-6 վարկանիշ)
4 թիմ, որոնք երրորդն են իրենց երկրում՝ (1-4 վարկանիշ)
4 թիմ, որոնք չորրորդն են իրենց երկրում՝ (1-4 վարկանիշ)
1 թիմ՝ ՉԼ խաղարկության գործող չեմպիոն
1 թիմ՝ ԵԼ խաղարկության գործող չեմպիոն
Փլեյ-օֆֆ փուլ փետ/մարտ Խմբերում առաջին և երկրորդ տեղ զբաղեցրած թիմերը
Եզրափակիչ փուլ մարտ/մայիս Նախորդ փուլն անցած թիմերը կշարունակեն պայքարը՝ քառորդ եզրափակիչ, կիսաեզրափակիչ, եզրափակիչ

«Ալաշկերտն» ընդգրկված է ուժեղների զամբյուղում և Չեմպիոնների լիգայի խաղարկության որակավորման առաջին փուլում որպես մրցակից նրան բաժին է հասնելու երկրորդ զամբյուղում հայտնված թիմերից մեկը: Շատ հեռուն չենք գնա և կդիտարկենք հնարավոր սցենարներից մեկը և որպես գլխավոր նպատակ կդնենք Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության խմբային փուլում հայտնվելը:

Չեմպիոնների լիգայի խաղարկության որակավորման առաջին փուլը հաղթահարելուց հետո «Ալաշկերտն» իրավունք է ստանում պայքարը շարունակել ՉԼ խաղարկության որակավորման երկրորդ փուլում: Եթե թիմը պարտվի ՉԼ խաղարկության որակավորման երկրորդ փուլում, ապա ստիպված կլինի պայքարը շարունակել Եվրոպայի լիգայի խաղարկությունում ու Չեմպիոնների ճանապարհից ևս 9 թիմի հետ կհայտնվի որակավորման երրորդ փուլում:

Եվրոպայի լիգա
Որակավորման փուլ օգոստոս Լիգայի ճանապարհ (6 թիմ)
3 թիմ, որոնք իրենց երկրի գավաթակիրն են՝ (13-15 վարկանիշ)
3 թիմ, որոնք պարտվել են ՉԼ 2-րդ ՈՓ-ում՝ (լիգայի ճանապարհ)
Չեմպիոնների ճանապարհ (10 թիմ)
10 երկրի չեմպիոն, որոնք պարտվել են ՉԼ 2-րդ ՈՓ-ում
Փլեյ-օֆֆ փուլ
20 թիմ
օգոստոս 6 թիմ, որոնք իրենց երկրի գավաթակիրն են՝ (7-12 վարկանիշ)
8 թիմ, որոնք անցել են որակավորման փուլը
6 երկրի չեմպիոն, որոնք պարտվել են ՉԼ 3-րդ ՈՓ-ում
Խմբային փուլ
8 խումն՝ 4-ական թիմ
սեպ-դեկ 6 թիմ, որոնք իրենց երկրի գավաթակիրն են՝ (1-6 վարկանիշ)
4 թիմ, որոնք հինգերորդն են իրենց երկրում՝ (1-4 վարկանիշ)
1 թիմ, որը չորրորդն է իր երկրում՝ (5 վարկանիշ)
10 թիմ, որոնք անցել են փլեյ-օֆֆ փուլը
6 թիմ, որոնք պարտվել են ՉԼ 4-րդ ՈՓ-ում
4 թիմ, որոնք պարտվել են ՉԼ 3-րդ ՈՓ-ում (լիգայի ճանապարհ)
Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության հաղթող
Անցումային փուլ փետրվար 8 թիմ, որոնք երկրորդն են եղել ԵԼ-ի իրենց խմբերում
8 թիմ, որոնք երրորդն են եղել ՉԼ-ի իրենց խմբերում
1/8 եզրափակիչ մարտ 8 թիմ, որոնք հաղթել են խմբերում
8 թիմ, որոնք անցել են անցումային փուլը
Եզրափակիչ փուլ Ապրիլ/մայիս Նախորդ փուլն անցած թիմերը կշարունակեն պայքարը՝ քառորդ եզրափակիչ, կիսաեզրափակիչ, եզրափակիչ

Եթե «Ալաշկերտն» անցնում է Եվրոպայի լիգայի խաղարկության որակավորման փուլը, ապա շարունակում է պայքարը, բայց քանի որ ի սկզբանե որոշել ենք շատ հեռուն չնայել, ապա կդիտարկենք տարբերակը, թե ինչ կլինի, եթե «Ալաշկերտը» պարտվի նաև այստեղ: Ալեքսանդր Գրիգորյանի սաները կտեղափոխվեն Կոնֆերենցիաների լիգայի խաղարկություն ու Եվրոպայի լիգայի խաղարկության որակավորման երրորդ փուլից դուրս մնացած Չեմպիոնների ճանապարհից ևս չորս թիմի հետ կմտնեն պայքարի մեջ փլեյ-օֆֆ փուլում:

Կոնֆերենցիաների լիգա
ՈՓ — առաջին հուլիս 26 թիմ, որոնք իրենց երկրի գավաթակիրն են՝ (30-55 վարկանիշ)
25 թիմ, որոնք երկրորդն են իրենց երկրում՝ (30-55 վարկանիշ)
21 թիմ, որոնք երրորդն են իրենց երկրում՝ (29-50 վարկանիշ)
ՈՓ — երկրորդ հուլիս Լիգայի ճանապարհ (90 թիմ)
36 թիմ, որոնք անցել են առաջին փուլը
14 թիմ, որոնք իրենց երկրի գավաթակիրն են՝ (16-29 վարկանիշ)
14 թիմ, որոնք երկրորդն են իրենց երկրում՝ (16-29 վարկանիշ)
16 թիմ, որոնք երրորդն են իրենց երկրում՝ (13-28 վարկանիշ)
9 թիմ, որոնք չորրորդն են իրենց երկրում՝ (7-15 վարկանիշ)
1 թիմ, որը հինգերորդն է իր երկրում՝ (6 վարկանիշ)
Չեմպիոնների ճանապարհ (20 թիմ)
3 թիմ, որոնք դուրս են մնացել ՉԼ նախնական փուլից
17 թիմ, որոնք դուրս են մնացել ՉԼ 1-ին ՈՓ-ից
ՈՓ — երրորդ օգոստոս Լիգայի ճանապարհ (52 թիմ)
45 թիմ, որոնք անցել են երկրորդ փուլը
6 թիմ, որոնք երրորդն են իրենց երկրում՝ (7-12 վարկանիշ)
1 թիմ, որը չորրորդն է իր երկրում՝ (6 վարկանիշ)
Չեմպիոնների ճանապարհ (10 թիմ)
10 թիմ, որոնք անցել են երկրորդ փուլը
Փլեյ-օֆֆ փուլ օգոստոս Լիգայի ճանապարհ (34 թիմ)
26 թիմ, որոնք անցել են երրորդ փուլը
1 թիմ, որը հինգերորդն է իր երկրում՝ (5 վարկանիշ)
4 թիմ, որոնք վեցերորդն են իրենց երկրում՝ (1-4 վարկանիշ)
3 թիմ, որոնք դուրս են մնացել ԵԼ-ի 3-րդ ՈՓ-ից՝ (լիգայի ճանապարհ)
Չեմպիոնների ճանապարհ (10 թիմ)
10 թիմ, որոնք անցել են երրորդ փուլը
5 թիմ, որոնք դուրս են մնացել ԵԼ-ի 3-րդ ՈՓ-ից՝ (չեմպիոնների ճանապարհ)
Խմբային փուլ
8 խումբ՝ 4-ական թիմ
սեպ-դեկ 17 թիմ, որոնք անցել են փլեյ-օֆֆ փուլը (լիգայի ճանապարհ)
5 թիմ, որոնք անցել են փլեյ-օֆֆ փուլը՝ (չեմպիոնների ճանապարհ)
10 թիմ, որոնք դուրս են մնացել ԵԼ-ի փլեյ-օֆֆ փուլից
Անցումային փուլ փետրվար 8 թիմ, որոնք երկրորդն են եղել իրենց խմբերում
8 թիմ, որոնք երրորդն են եղել ԵԼ-ի իրենց խմբերում
1/8 եզրափակիչ մարտ 8 թիմ, որոնք հաղթել են իրենց խմբերում
8 թիմ, որոնք անցել են անցումային փուլը
Եզրափակիչ փուլ ապրիլ-մայիս Նախորդ փուլն անցած թիմերը կշարունակեն պայքարը՝ քառորդ եզրափակիչ, կիսաեզրափակիչ, եզրափակիչ

Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության փլեյ-օֆֆ փուլն անցնելու դեպքում «Ալաշկերտը» կմտնի խմբային փուլ: Փաստորեն, եթե իրադարձությունները զարգանան հենց այնպես, ինչպես նշված է վերևում, ապա Հայաստանի չեմպիոնը պետք է առնվազն մեկ փուլ անցնի Չեմպիոնների լիգայի խաղարկությունում, իսկ հետո կարողանա ուժեղ գտնվել մրցակցից Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության փլեյ-օֆֆ փուլում: Իրադարձությունները տարբեր կերպ կարող են զարգանալ և ցանկացածը կարող է իր երազած տարբերակը գծել: Մնում է ավելացնել, որ եթե Կոնֆերենցիաների լիգայի խաղարկությունը գոյություն ունենար անցած երկու տարիներին, ապա «Արարատ-Արմենիան» երկու տարի անընդմեջ կխաղար այդ մրցաշարի խմբային փուլում: Եթե ալաշկերտցիներին հաջողվի առնվազն կրկնել Հայաստանի անցած առաջնության հաղթողի ճանապարհը, ապա կհայտնվի ԿԼ խաղարկության խմբային փուլում, իսկ եթե ամեն ինչ վատ դասավորվի թիմի համար ու դուրս մնան պայքարից արդեն Չեմպիոնների լիգայի խաղարկության որակավորման առաջին փուլից, ապա ստիպված կլինեն պայքարը շարունակել Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության որակավորման երկրորդ փուլից: Ինչ վերաբերում է «Արարատին», «Նոային»  և «Ուրարտուին», ապա այստեղ ամեն ինչ ավելի պարզ է. պետք է անցնել բոլոր հնարավոր փուլերը խմբայինում հայտնվելու համար:

Չի բացառվում, որ «Ալաշկերտն» իր առջև ավելի մեծ նպատակ կդնի ու կփորձի այն կյանքի կոչել: Մնում է զինվել համբերությամբ ու հետևել իրադարձությունների հնարավոր զարգացումներին: