Հուսալի թիկունք. «Չելսիի» ու «Սիթիի» հաջողության գաղտնիքը

Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության կիսաեզրափակչում հաղթեցին անգլիական թիմերը: «Մանչեսթեր Սիթին» հաղթահարեց «Պարի Սեն Ժերմենի» արգելը, իսկ Լոնդոնի «Չելսին» ուժեղ գտնվեց Մադրիդի «Ռեալից»:

«Չելսին» ու «Սիթին» եզրափակչի ճանապարհին բացե են թողել չորսական գոլ: 2005/06 թթ. խաղարկությունից սկսած առաջին անգամ գավաթը կվիճարկեն թիմեր, որոնք մրցաշարի ընթացքում բացել են չորս և ավելի քիչ գոլ: Մինչ այս նման արդյունք ցույց են տվել «Արսենալն» ու «Բարսելոնան», որոնք համապատասխանաբար բաց են թողել 2 և 4 գոլ: