Հովհաննես Նազարյանը կմիանա ազգային ընտրանուն

Երևանի «Արարատի» կենտրոնական պաշտպան Հովհաննես Նազարյանը կմիանա ազգային հավաքականին և կնախապատրաստվի Հյուսիսային Մակեդոնիայի և Գերմանիայի հավաքականների հետ հանդիպումներին: Այս մասին հայտնում են ՀՖՖ մամուլի ծառայությունից:

Այսօր առավոտյան Հայաստանի ազգային հավաքականը սկսել էր մարզական հավաքը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում 15 ֆուտբոլիստով:

Դարպասապահներ

  • Ստանիսլավ Բուչնև — «Փյունիկ»

Պաշտպաններ

  • Հովհաննես Համբարձումյան — «Անորտոսիս» (Կիպրոս)
  • Վարազդատ Հարոյան — «Կադիս» (Իսպանիա)
  • Ժոաո Ժորդի Արարատ Մոնրոյ — «Նոա»
  • Դավիթ Տերտերյան — «Արարատ-Արմենիա»
  • Ժիրայր Մարգարյան — «Արարատ»

Կիսապաշտպաններ

  • Սոլոմոն Իմե Ուդո — «Ատիրաու» (Ղազախստան)
  • Վահան Բիչախչյան — «Ժիլինա» (Սլովակիա)
  • Խորեն Բայրամյան — «Ռոստով» (Ռուսաստան)
  • Էդուարդ Սպերցյան — «Կրասնոդար» (Ռուսաստան)
  • Վբեյմար Անգուլո — «Արարատ-Արմենիա»
  • Արտյոմ Ավանեսյան — «Արարատ-Արմենիա»
  • Էրիկ Վարդանյան — «Փյունիկ»

Հարձակվողներ

  • Նորբերտո Բրիասկո Բալեկյան — «Բոկա Խունիորս» (Արգենտինա)
  • Ալեքսանդր Կարապետյան — «Նոա»

Դավիդ Յուրչենկոն, Տարոն Ոսկանյանը, Արտակ Գրիգորյանը, Արսեն Բեգլարյանը և Նարեկ Գրիգորյանը հավաքականին միացել են Հայաստանի Պրեմիեր Լիգայի հերթական տուրի «Ալաշկերտ» — «Ուրարտու» խաղից հետո:

Կամո Հովհաննիսյանը, Տիգրան Բարսեղյանը և Իշխան Գելոյանը Հայաստան պետք է ժամանեին այսօրվա ընթացքում։

Հենրիխ Մխիթարյանը, Անդրե Չալըշըրը, Լուկաս Սելարայանը, Սարգիս Ադամյանը ազգային հավաքականին կմիանան վաղը։