Իսահ Ալիյուն հեռացել է «Ուրարտուից»

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը և Իսահ Ալիյուն երկկողմ համաձայնությամբ խզել են աշխատանքային պայմանագիրը, հայտնում են ակումբի մամուլի ծառայությունից:

Հավելենք, որ Ալիյուն «Ուրարտուի» կազմը համալրել էր 2020 թվականին։ Նիգերացի կիսապաշտպանը մասնակցել է 16 պաշտոնական հանդիպման ու դարձել 1 գոլի հեղինակ։