Մոտ երեք ամիս անց. Ազարը կրկին գոլ խփեց

Իսպանիայի ընթացիկ առաջնության հերթական տուրում Մադրիդի «Ռեալը» արտագնա խաղում 4:1 հաշվով հաղթեց «Ալավեսին»: Գոլերից մեկը հյուրերի կազմում խփեց Էդեն Ազարը: Սա բելգիացու առաջին գոլն էր սկսած անցած տարվա հոկտեմբերից:

Ընդհանուր հաշվով սա երկրորդ գոլն էր Ազարի Իսպանիայի ընթացիկ առաջնությունում: Առաջին գոլը նա խփել է 8-րդ տուրի «Ուեսկայի» հետ մրցավեճում 2020 թվականի հոկտեմբերի 31-ին: Ազարը մեկ գոլ է խփել նաև Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղակությունում անցկացրած 3 խաղում:

Հիշեցնենք, որ Ազարը Մադրիդ է տեղափոխվել «Չելսիից» 2019 թվականի ամռանը: Տրանսֆերի արժեքը կազմել է 100 միլիոն եվրոյից ավելի: Ընթացիկ մրցաշրջանում 29-ամյա բելգիացին մասնակցել է Լա Լիգայի ընդամենը 7 հանդիպման:

Միացեք Football365.am-ի տելեգրամի ալիքին՝  https://t.me/football365am

Hot Videos