Հայաստանի ազգային հավաքականը մեկնեց Հյուսիսային Մակեդոնիա

Օգոստոսի 30-ին Հայաստանի ազգային հավաքականը չարտերային թռիչքով մեկնեց Սկոպյե, որտեղ կկայանա ՖԻՖԱ ԱԱ 2022 որակավորման խմբային փուլի չորրորդ մրցափուլի Հյուսիսային Մակեդոնիա — Հայաստան հանդիպումը։

Թիմին արդեն այսօր Հյուսիսային Մակեդոնիայում կմիանան Անդրե Չալըշըրը, Հովհաննես Համբարձումյանը, Հենրիխ Մխիթարյանը, Վահան Բիչախչյանը, Արշակ Կորյանը և Սարգիս Ադամյանը։ Ստանիսլավ Բուչնևը, Արտյոմ Ավանեսյանը և Իշխան Գելոյանը թիմին կմիանան վաղը, իսկ Վարազդատ Հարոյանը՝ սեպտեմբերի 2-ին։ Այսպիսով, մեր ընտրանին մրցավայր է մեկնել հետևյալ կազմով.

Դարպասապահներ

  • Դավիթ Յուրչենկո — «Ալաշկերտ»
  • Անատոլի Այվազով — «Ուրարտու»
  • Արսեն Բեգլարյան — «Ուրարտու»

Պաշտպաններ

  • Կամո Հովհաննիսյան — «Կայրաթ» (Ղազախստան)
  • Արման Հովհաննիսյան — «Փյունիկ»
  • Տարոն Ոսկանյան — «Ալաշկերտ»
  • Հրայր Մկոյան — «Արարատ»
  • Դավիթ Տերտերյան — «Արարատ-Արմենիա»

Կիսապաշտպաններ

  • Տիգրան Բարսեղյան — «Աստանա» (Ղազախստան)
  • Խորեն Բայրամյան — «Ռոստով» (Ռուսաստան)
  • Սոլոմոն Իմե Ուդո — «Ատիրաու» (Ղազախստան)
  • Էդուարդ Սպերցյան — «Կրասնոդար» (Ռուսաստան)
  • Դավիդ Դավիդյան — «Խիմկի» (Ռուսաստան)
  • Արտակ Գրիգորյան — «Ալաշկերտ»
  • Վբեյմար Անգուլո — «Արարատ-Արմենիա»
  • Ժիրայր Շաղոյան — «Արարատ-Արմենիա»
  • Էրիկ Վարդանյան — «Փյունիկ»

Հարձակվողներ

  • Ալեքսանդր Կարապետյան — «Նոա»