Հայաստանի ազգային հավաքականը ժամանել է Հյուսիսային Մակեդոնիա

Հայաստանի ազգային հավաքականն ու ՀՖՖ պատվիրակությունը սեպտեմբերի 3-ի երեկոյան ժամանել են Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյե, որտեղ սեպտեմբերի 5-ին կկայանա ՈւԵՖԱ Ազգերի լիգայի խաղարկության երրորդ դիվիզիոնի երկրորդ խմբի առաջին տուրի Հյուսիսային Մակեդոնիա-Հայաստան հանդիպումը: Հայաստանի ազգային թիմը կհանգրվանի «Մարիոթ» հյուրանոցում:

Սեպտեմբերի 4-ին՝ Երևանի ժամանակով 16։15-ին՝ Սկոպյեի Տոդոր Պրոեսկու անվան Ազգային մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում, կկայանա Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի և ֆուտբոլիստներից մեկի նախախաղային մամուլի ասուլիսը, իսկ 17:00-ին՝ Սկոպյեի Տոդոր Պրոեսկու անվան Ազգային մարզադաշտում՝ Հայաստանի ազգային հավաքականի նախախաղային մարզումը, հայտնում են ՀՖՖ մամուլի ծառայությունից:

Hot Videos