Հայաստանի ազգային հավաքականը շարունակում է նախապատրաստվել

այաստանի ազգային հավաքականը շարունակում է նախապատրաստվել ՖԻՖԱ Աշխարհի 2022թ. առաջնության որակավորման J խմբի առաջին մրցափուլի Լիխտենշտեյնի հետ հանդիպմանը, հայտնում են ՀՖՖ մամուլի ծառայությունից:

Մարտի 23-ին թիմն անցկացրել է ևս մեկ մարզում Ուցվիլ քաղաքի խաղադաշտում: Մարզիչները փորձարկել են հիմնական կազմի մի քանի տարբերակներ, աշխատել պաշտպանողական գործողությունների, պաշտպանությունից հարձակման և հակառակ անցումների վրա:

Լիխտենշտեյն-Հայաստան հանդիպումը կկայանա մարտի 25-ին՝ Վադուցի «Ռեյնպարկ» մարզադաշտում: Հանդիպումը կսպասարկեն ավստրիացի մրցավարները՝ Յուլիան Վայնբերգերի գլխավորությամբ։ Նրան կօգնեն Անդրեաս Շտաունդինգերը և Ռոլանդ Ռեյդելը։ Չորրոդ պաշտոնյան է Քրիստոֆեր Յագերը։ Հանդիպման մրցավարների տեսուչն է Իգոր Ռադոյչիչը (Սերբիա), պատվիրակը՝ Յան Վիլեմ Վան Դոպը (Նիդերլանդներ)։

Միացեք Football365.am-ի տելեգրամի ալիքին՝  https://t.me/football365am