Հոկտեմբերին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի 3 հանդիպում: Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 17:00-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, կկայանա Հայաստան-Ալբանիա ընկերական հանդիպումը, հոկտեմբերի 10-ին՝ ժամը 20:00-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում՝ ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի C լիգայի երկրորդ խմբի 3-րդ տուրի Հայաստան-Վրաստան հանդիպումը, իսկ հոկտեմբերի 14-ին՝ ժամը 22:45-ին, ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի C լիգայի երկրորդ խմբի 4-րդ տուրի Էստոնիա-Հայաստան հանդիպումը:
Հայաստանի ազգային հավաքականը կսկսի նախապատրաստությունն առաջիկա հանդիպումներին հոկտեմբերի 5-ից: Մարզական հավաքը կկայանա ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում:
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը 3 հանդիպումներին նախապատրաստվելու համար հրավիրել է 30 ֆուտբոլիստի: Առաջին անգամ ազգային հավաքական են հրավիրվել «Փյունիկի» դարպասապահ Սևակ Ասլանյանը և «Նոայի» կիսապաշտպան Յուրի Գարեգինյանը: Կրկին հավաքական են հրավիրվել «Վանի» պաշտպան Անդրանիկ Ոսկանյանը, «Փյունիկի» պաշտպան Ալիկ Առաքելյանը, «Նոայի» կիսապաշտպան Բենիկ Հովհաննիսյանը և «Արարատի» կիսապաշտպան Կարեն Մուրադյանը: Այդ անգամ հավաքականին կմիանան նաև Հենրիխ Մխիթարյանը և Գևորգ Ղազարյանը: Հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ամբողջական ցուցակին կարող եք ծանոթանալ ստորև:
Դարպասապահներ
- Դավիթ Յուրչենկո – «Շախտյոր» (Կարագանդա, Ղազախստան)
- Անատոլի Այվազով – «Ուրարտու»
- Արսեն Բեգլարյան – «Ուրարտու»
- Սևակ Ասլանյան – «Փյունիկ»
Պաշտպաններ
- Հովհաննես Համբարձումյան – «Անորտոսիս» (Կիպրոս)
- Կամո Հովհաննիսյան – «Կայրաթ» (Ղազախստան)
- Արման Հովհաննիսյան – «Տոբոլ» (Ղազախստան)
- Վարազդատ Հարոյան – առանց ակումբի
- Անդրե Չալըշըր – «Գյոթեբորգ» (Շվեդիա)
- Սերոբ Գրիգորյան – «Փյունիկ»
- Հայկ Իշխանյան – «Գանձասար-Կապան»
- Տարոն Ոսկանյան – «Ալաշկերտ»
- Անդրանիկ Ոսկանյան – «Վան»
- Ալիկ Առաքելյան – «Փյունիկ»
Կիսապաշտպաններ
- Էդգար Բաբայան – «Հոբրո» (Դանիա)
- Հենրիխ Մխիթարյան – «Ռոմա» (Իտալիա)
- Գևորգ Ղազարյան – «ԱԵԼ» (Լիմասոլ, Կիպրոս)
- Արշակ Կորյան – «Խիմկի» (Ռուսաստան)
- Խորեն Բայրամյան – «Ռոստով» (Ռուսաստան)
- Գեղամ Ղադիմյան – «Նեման» (Բելառուս)
- Տիգրան Բարսեղյան – «Աստանա» (Ղազախստան)
- Վահան Բիչախչյան — «Ժիլինա» (Սլովակիա)
- Արտակ Գրիգորյան – «Ալաշկերտ»
- Անգուլո Վբեյմար – «Գանձասար-Կապան»
- Արթուր Գրիգորյան – «Փյունիկ»
- Սոլոմոն Ուդո – «Արարատ»
- Կարեն Մուրադյան – «Արարատ»
- Յուրի Գարեգինյան — «Նոա»
- Բենիկ Հովհաննիսյան — «Նոա»
Հարձակվողներ
- Ալեքսանդր Կարապետյան — «Տամբով» (Ռուսաստան)
Սարգիս Ադամյանը չի հրավիրվել ազգային հավաքական, քանի որ դեռևս գտնվում է վերականգնման փուլում, իսկ Նորբերտո Բրիասկո Բալեկյանը Հայաստանի ազգային հավաքականի նախորդ հանդիպումներից հետո, վերադառնալով Արգենտինա, երկու շաբաթ գտնվել է կարանտինի մեջ և երկար ժամանակ չի մարզվել:
Ավելացնենք, որ Ալբանիայի հավաքականի նախախաղային մարզումը, ինչպես նաև հավաքականի գլխավոր մարզչի և ֆուտբոլիստներից մեկի նախախաղային մամուլի ասուլիսը կկայանա Ալբանիայում, որից հետո՝ հոկտեմբերի 6-ի երեկոյան, ալբանացիները կժամանան Երևան: Խոակին Կապառոսի և ֆուտբոլիստներից մեկի նախախաղային մամուլի ասուլիսը կանցկացվի հեռավար կարգով և կկայանա հոկտեմբերի 6-ին՝ ժամը 16:15-ին: Հարցերի ընդունման կարգի վերաբերյալ կլինի լրացուցիչ տեղեկատվություն: Հայաստանի ազգային հավաքականի նախախաղային մարզումը կկայանա հոկտեմբերի 6-ին՝ ժամը 17:00-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում: