Հայաստանի Մ-21 հավաքականը մարզական հավաք կանցկացնի

Հայաստանի Մ-21 հավաքականը, նախապատրաստվելով ԵՎՐՈ 2023-ի որակավորման փուլին, մարտի 22-ից 26-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։  Գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին, հայտնում են ՀՖՖ մամուլի ծառայությունից:

Դարպասապահներ

  • Արման Ներսիսյան – ԲԿՄԱ
  • Հարություն Մելքոնյան – ԲԿՄԱ
  • Սերգեյ Միքայելյան – ԲԿՄԱ

Պաշտպաններ

  • Աբով Ավետիսյան – «Կիշվարդա» (Հունգարիա)
  • Երջանիկ Ղուբասարյան – «Հանզա Լունեբերգեր» (Գերմանիա)
  • Կարեն Մուրադյան – ԲԿՄԱ
  • Արման Ղազարյան – ԲԿՄԱ
  • Պետրոս Մանուկյան – ԲԿՄԱ
  • Միքայել Միրզոյան – ԲԿՄԱ
  • Ռադիկ Սարգսյան – ԲԿՄԱ
  • Նարեկ Ալավերդյան – ԲԿՄԱ
  • Էրիկ Փիլոյան – «Ուրարտու»

Կիսապաշտպաններ

  • Նարեկ Աղասարյան – ԲԿՄԱ
  • Սերգեյ Մկրտչյան – ԲԿՄԱ
  • Արամ Խամոյան – ԲԿՄԱ
  • Նարեկ Գրիգորյան – ԲԿՄԱ
  • Դավիթ Փարեմուզյան – «Լոռի ՖԱ»
  • Գևորգ Տարախչյան – «Ուրարտու»
  • Սերոժ Թիթիզյան – «Արարատ»
  • Արթուր Սերոբյան – «Արարատ-Արմենիա»

Հարձակվողներ

  • Գերման Կուրբաշյան – «Կոբլենց» (Գերմանիա)
  • Գրենիկ Պետրոսյան – ԲԿՄԱ
  • Լևոն Վարդանյան – ԲԿՄԱ

Հիշեցնենք, որ Հայաստանի Մ-21 հավաքականը ընկերական հանդիպում կանցկացնի Բելառուսի Մ-21 հավաքականի հետ։ Հանդիպումը կկայանա ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում՝ մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին։ Մուտքն ազատ է։

Hot Videos