Հարոյանը կարող է տեղափոխվել «Կադիս»

Ղազախական «Աստանայի» ու Հայաստանի ազգային հավաքականի կենտրոնական պաշտպան Վարազդատ Հարոյանը կարող է կարիերան շարունակել Իսպանիայում: Այս մասին արդեն գրում են ոչ միայն հայկական ու ղազախական, այլ նաև իսպանական լրատվականները:

Հարոյանի նոր թիմն ըստ ամենայնի կլինի «Կադիսը»: Ակումբի նախագահը հաստատել է, որ ունեն պայմանավորվածություն խաղացողի հետ, որը մինչ այս չի խաղացել Իսպանիայում: Իսպանական պարբերականները նկատում են, որ Հարոյանի հնարավոր տրանսֆերի հարցում կարևոր դերակատարում ունի նաև Հայաստանի ազգային ընտրանու գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը, որը «Կադիսի» նախագահ Մանուել Վիսկաինոյի մտերիմն է:

Հիշեցնենք, որ Վարազդատ Հարոյանն այս տարվա փետրվարին է տեղափոխվել «Աստանա», որի կազմում բոլոր մրցաշարերը հաշվի առած անցկացրել է 10 հանդիպում ու դարձել գոլային մեկ փոխանցման հեղինակ: Պաշտպանի գործող պայմանագրի ժամկետն ուժի մեջ է մինչև 2021 թվականի դեկտեմբեր ամիսը: