6 տիտղոս 68 խաղում. Ֆլիկը՝ «Բավարիայում»

Աշխարհի ակումբային առաջնության եզրափակչում Մյունխենի «Բավարիան» 1:0 հաշվով հաղթեց Մոնտերեյի «Տիգրեսին» և հռչակվեց չեմպիոն: Գերմանական թիմը կրկին տիտղոս նվաճեց Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորությամբ: Մինչ այս «Բավարիան» հաղթել էր Գերմանիայի առաջնությունում, նվաճել էր երկրի գավաթն ու Սուպերգավաթը, հավասարը չէր ունեցել Չեմպիոնների լիգայի և Եվրոպայի Սուպերգավաթի խաղարկություններում:

Ֆլիկի օրոք բավարացիներն անցկացրել են ընդհանուր հաշվով 68 խաղ, տարել են 58 հաղթանակ, 5 խաղ ավարտել են ոչ-ոքի և կրել են 5 պարտություն, խփել են 205, բաց թողել 62 գոլ՝ նվաճելով 6 տիտղոս:

Միացեք Football365.am-ի տելեգրամի ալիքին՝  https://t.me/football365am