Դմիտրի Գունկոն պաշտոնապես լքեց «Նոան»

Դմիտրի Գունկոն և իր մարզչական շտաբը երկկողմանի համաձայնությամբ հեռացել են «Նոայից», հայտնում են ակումբի մամուլի ծառայությունից:

Օրեր առաջ հայտնել էինք, որ «Արարատ-Արմենիայում» տեղի կունենա մարզչական փոփոխություն: Football365.am-ի տեղեկություններով «Արարատ-Արմենիան» կգլխավորի Դմիտրի Գունկոն, որը ներկա պահին հանդիսանում է Երևանի «Նոայի» գլխավոր մարզիչը:

Հիշեցնենք, որ անցած առաջնության արդյունքներով «Նոան» զբաղեցրեց երկրորդ տեղն ու մասնակցելու է Կոնֆերենցիաների լիգայի խաղարկությանը: «Արարատ-Արմենիան» եվրագավաթային խաղարկության ուղեգիր չի նվաճել:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբը և մարզիչ Անատոլի Բայդաչնին երկկողմանի համաձայնությամբ լուծել են պայմանագիրը: