Գունկոն կգլխավորի «Արարատ-Արմենիան»

«Արարատ-Արմենիայում» տեղի կունենա մարզչական փոփոխություն: Ըստ ամենայնի նոր մրցաշրջանում թիմը չի մարզի Բայդաչնին, որը միացել էր ակումբին անցած առաջնության ընթացքում:

Football365.am-ի տեղեկություններով «Արարատ-Արմենիան» կգլխավորի Դմիտրի Գունկոն, որը ներկա պահին հանդիսանում է Երևանի «Նոայի» գլխավոր մարզիչը:

Հիշեցնենք, որ անցած առաջնության արդյունքներով «Նոան» զբաղեցրեց երկրորդ տեղն ու մասնակցելու է Կոնֆերենցիաների լիգայի խաղարկությանը: «Արարատ-Արմենիան» եվրագավաթային խաղարկության ուղեգիր չի նվաճել: