Գրիգորյանը պաշտոնանկ է եղել. նրան կփոխարինի Շահգելդյանը

Հայաստանի ընթացիկ առաջնության հերթական տուրում Հայաստանի չեմպիոն ոչ-ոքի խաղաց «Նորավանքի» հետ, գրանցվեց գոլազուրկ ոչ-ոքի: Մեր տեղեկություններով խաղից հետո Ալեքսանդր Գրիգորյանը պաշտոնանկ է եղել «Ալաշկերտի» գլխավոր մարզչի պաշտոնից: Նրան կփոխարինի «Սևանի» նախկին գլխավոր մարզիչ Արմեն Շահգելդյանը:

Ավելի ուշ «Ալաշկերտի» մամուլի ծառայությունից հայտնել են, որ խաղից հետո հրաժարական է տվել «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը:

Շահգելդյանը «Սևանը» գլխավորեց մինչև ընթացիկ առաջնության երրորդ տուրը: Հիշեցնենք, որ Գրիգորյանը լքել էր «Ալաշկերտի» գլխավոր մարզչի պաշտոնը «Շերիֆի» հետ խաղից հետո, սակայն կարճ ժամանակ անց վերդարձավ թիմ:

Ընթացիկ առաջնությունում «Ալաշկերտը» դեռ հաղթանակ չի տարել, խփել է ընդամենն երկու գոլ: Թիմը շարունակում է մրցելույթները Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության խմբային փուլում: