Իտալիայի ընթացիկ առաջնության հերթական տուրում «Յուվենտուսը» սեփական դաշտում 1:0 հաշվով պարտվեց «Բենեվենտոյին»: Հանդիպումից առաջ թուրինցիների նախագահ Անդրեա Անյելին շնորհավորեց Կրիշտիանու Ռոնալդուին ու նրան նվիրեց G.O.A.T. (մեծագույնը բոլոր ժամանակների) գրառումով «770» համարով մարզաշապիկը:
Հիշեցնենք, որ մարտի 14-ին պորտուգալացի ռմբարկուն պատմական արդյունքի հասավ՝ գերազանցելով լեգենդար Պելեի ռեկորդը կարիերայի ընթացքում խփած գոլերի քանակով:
Հիշեցնենք, որ Պելեն կարիերայի ընթացքում խփել է 767 գոլ: Ռոնալդուի գրանցած արդյունքից հետո բրազիլացին ընդունել է, որ Կրիշտիանուն գերազանցել է նրա ռեկորդն ու շնորհավորել պորտուգալացուն:
Միացեք Football365.am-ի տելեգրամի ալիքին՝ https://t.me/football365am