Գևորգ Ղազարյանը կարող է բաց թողնել Լիխտենշտեյնի հետ խաղը

Հայաստանի ազգային հավաքականը շարունակում է նախապատրաստվել ՖԻՖԱ Աշխարհի 2022թ. առաջնության որակավորման J խմբի առաջին մրցափուլի Լիխտենշտեյնի հետ հանդիպմանը: Լիխտենշտեյն-Հայաստան հանդիպումը կկայանա մարտի 25-ին՝ Վադուցի «Ռեյնպարկ» մարզադաշտում:

Գևորգ Ղազարյանը, հավանաբար, չի մասնակցի առաջիկա խաղին, քանի որ դեռ չի ապաքինվել վնասվածքից: Երեկվա մարզմանը կիսապաշտպանը մարզվել է անհատական ծրագրով՝ ֆիզիոթերապևտ Պաբլո Լյանեսի հետ, հայտնում են ՀՖՖ մամուլի ծառայությունից:

Միացեք Football365.am-ի տելեգրամի ալիքին՝  https://t.me/football365am

Hot Videos