Գևորգ Ղազարյանը հավասարվեց Յուրա Մովսիսյանին

Ազգերի լիգայի ընթացիկ խաղարկության խմբային փուլի շրջանակներում Հայաստանին հավաքականը Թբիլիսիում 2:1 հաշվով հաղթեց Վրաստանի ընտրանուն: Գոլերի հեղինակներ դարձան Գևորգ Ղազարյանն ու Սարգիս Ադամյանը:

Գևորգ Ղազարյանը Հայաստանի ազգային հավաքականի կազմում անցկացրած 73-րդ խաղում խփեց իր 14-րդ գոլը: Ղազարյանն այդ ցուցանիշով հավասարվեց Յուրա Մովսիսյանին և կիսում է երկրորդ տեղը հավաքականի՝ բոլոր ժամանակների ռմբարկուների ցանկում:

Միացեք Football365.am-ի տելեգրամի ալիքին՝  https://t.me/football365am

Hot Videos