Ջերարդն ու «Ռեյնջերսի» առնվազն վեց ֆուտբոլիստ չեն ժամանել Երևան

Կորոնավիրուսի դրական թեստերի պատճառով շոտլանդական «Ռեյնջերսը» լուրջ փաստի առաջ է կանգնել առաջիկա հանդիպումներից առաջ: Վաղը թիմն Երևանում մրցելու է Երևանի «Ալաշկերտի» հետ, սարերի ետևում չէ նաև «Սելթիկի» հետ դերբին:

Շոտլանդական Dailyrecord պարբերականը գրում է, որ շաբաթն առանցքային կարելի է համարել երկրի չեմպիոնի համար, սակայն թիմի ներսում չէին սպասում, որ կբախվեն նման խնդրի: Փաստորեն «Ռեյնջերս» ու թիմի մարզչական շտաբի բոլոր խաղաքարտերը խառնել է կորոնավիրուսի դրական թեստերը: Դրական թեստ հանձնածների թվում է նաև թիմի գլխավոր մարզիչ Ստիվեն Ջերարդը, որին նույնպես չեն նկատել Գլազգոյի օդանավակայանում, որտեղից թիմը մեկնել է Հայաստան:

Բացակայել են նաև ավագ Ջեյմս Տավերնյեն, Ալան Մակգրեգորը, Ռայան Կենտը, Կելվին Բեսսին, Սկոտ Ռայթն ու Ջոն Մակլաֆինը: Նշենք, որ Երևան չեն ժամանել նաև որակազրկված Ջոն Լունդտսրամն ու Կեմար Ռուֆը: Նշվում է, որ Երևանում Ջերարդի փոխարեն «Ռեյնջերսի» գործողությունները ղեկավարելու է Գարի Մակկալիստերը:

  • Հիշեցնենք, որ առաջին խաղում «Ռեյնջերսը» հաղթել է 1:0 հաշվով: «Ալաշկերտ» — «Ռեյնջերս» պատասխան  հանդիպումը կկայանա օգոստոսի 26-ին «Հանրապետական» մարզադաշտում և կմեկնարկի 19:00-ին: ՈւեՖԱ-ի պահանջի համաձայն՝ հանդիպման տոմսերը վճարովի են լինելու:
  • Հյուսիսային, հարավային տրիբունաներ — 1000 դրամ
    Արևելյան տրիբունա — 2000 դրամ
    Արևմտյան տրիբունա — 3000 դրամ