Մեր մրցակիցները. Գերմանիան հաղթեց, Մակեդոնիան ու Ռումինիան ոչ-ոքի խաղացին

Մունդիալի ընտրական փուլի վեցերորդ տուրում Հյուսիսային Մակեդոնիան սեփական դաշտում գոլազուրկ ոչ-ոքի խաղաց Ռումինիայի հետ: Խմբի մյուս մրցավեճում Գերմանիան չորս անպատասխան գնդակ ուղարկեց Իսլանդիայի դարպասը: Հիշեցնենք, որ խմբի առաջին խաղում Հայաստանի ընտրանին 1:1 էր խաղացել Լիխտենշտեյնի հետ:

Կայացած վեց տուրից հետո խումբը գլխավորում է Գերմանիան՝ վաստակած 15 միավորով: Հայաստանի ընտրանին երկրորդ տեղում է 11 միավորով: 10 միավոր ունի երրորդ հորիզոնականում գտնվող Ռումինիան, Մակեդոնիան չորրորդն է 9 մավորով: Իսլանդացիները հինգերորդն են 4 միավորով, Լիխտենշտեյնն եզրափակում է խումբը վաստակած 1 միավորով: