Գելոյանը, Բուչնևը և Ավանեսյանը միացան ազգային հավաքականին

Հարձակվող Իշխան Գելոյանը, դարպասապահ Ստանիսլավ Բուչնևը և կիսապաշտպան Արտյոմ Ավանեսյանը միացան ազգային հավաքականին: Այսօր մեր թիմն անցկացրեց ևս մեկ մարզում Գյորչե Պետրովի անվան մարզադաշտում: Մարզումը հիմնականում նվիրված էր տակտիկական նրբություններին՝ պաշտպանությունից անցում հարձակման և հակառակը, զոնային և անհատական պաշտպանություն և այլն: Մարզման ընթացքում նաև փորձարկվեցին ստանդարտ դիրքերի իրացման մի շարք տարբերակներ: Սեպտեմբերի 1-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի նախախաղային մարզումը Տոդոր Պրոեսկիի անվան մարզադաշտում, հայտնում են ՀՖՖ մամուլի ծառայությունից: