Կայացել է գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի վիճակահանությունը

Սեպտեմբերի 3-ին՝ՀՖՖ գրասենյակում, կայացավ Հայաստանի Գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի վիճակահանությունը: Անցած խաղարկության եզրափակչի մասնակիցներ «Նոան» և «Արարատ-Արմենիան» պայքարի մեջ կմտնեն 1/4 եզրափակիչ փուլից: Խաղարկության բոլոր փուլերը (բացառությամբ եզրափակչի) կանցկացվեն երկուական խաղով: Վիճակահանությունն անցկացրել է Հայաստանի Մ-15 հավաքականի ֆուտբոլիստ Միշել Այվազյանը, հայտնում են ՀՖՖ մամուլի ծառայությունից:

Կույր վիճակահանության արդյունքում ձևավորվեցին հետևյալ զույգերը.

  • «ԲԿՄԱ» — «Լոռի ՖԱ»
  • «Վեստ-Արմենիա» — «Գանձասար-Կապան»
  • «Վան» — «Նորավանք»
  • «Արարատ» — «Սևան»
  • «Ուրարտու» — «Փյունիկ»
  • «Շիրակ» — «Ալաշկերտ»

 Զույգերում առաջինը նշված ակումբները առաջին հանդիպումը կանցկացնեն սեփական հարկի տակ:

Hot Videos