Իտալական լրատվամիջոցները հայտնում են, որ Հենրիխ Մխիթարյանը վնասվածք ունի և հնարավոր է բաց կթողնի «Սպեցիայի» հետ առաջիկա խաղը: Նշվում է, ֆուտբոլիստը մկանային խնդիր ունի և չի մարզվել ընդհանուր խմբում:
Հռոմի «Ռոմայի» գլխավոր մարզիչ Ֆոնսեկան անդրադարձել է կադրային խնդիրներին և նախախաղային ասուլիսին ասել է, որ հաշվետու հանդիպմանը չեն մասնակցի Պեդրոն ու Ջեկոն, իսկ ահա Մխիթարյանի մասով հույս է հայտնել, որ հայ ֆուտբոլիստը կհասցնի ապաքինվել և պատրաստ կլինի մրցավեճին: Հանդիպումը կկայանա Հռոմում վաղը:
Միացեք Football365.am-ի տելեգրամի ալիքին՝ https://t.me/football365am