Երրորդը «Բարսան» է. Մրցակիցներից վերջին հինգը, որոնք 8 գոլ են ընդունել «Բավարիայից»

Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության քառորդ եզրափակչում Մյունխենի «Բավարիան» 8:2 հաշվով հաղթեց կատալոնական «Բարսելոնային»:  Մինչև հաշվետու խաղը սկսած 2011 թվականից «Բավարիայից» 8 գոլ ընդունել էին միայն «Սանկտ Պաուլին» և  «Համբուրգը»: Ի դեպ, նշված ժամանակահատվածում վերջինս երեք անգամ է 8 գոլ ընդունել Մյունխենը ներկայացնող թիմից:

  • 2011` «Սանկտ Պաուլի»
  • 2013` «Համբուրգ»
  • 2015` «Համբուրգ»
  • 2017` «Համբուրգ»
  • 2020`«Բարսելոնա»

«Բարսելոնան» առաջին անգամ մեկ խաղում 8 գոլ է բաց թողնում սկսած 1946 թվականից: Այդ ժամանակ թիմը Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում 8:0 հաշվով պարտվել է «Սևիլիային»:

Hot Videos