Երրորդ անգամ՝ անգլիական եզրափակիչ

Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության կիսաեզրափակչում հաղթեցին անգլիական թիմերը: «Մանչեսթեր Սիթին» հաղթահարեց «Պարի Սեն Ժերմենի» արգելը, իսկ Լոնդոնի «Չելսին» ուժեղ գտնվեց Մադրիդի «Ռեալից»:

Եվրոպայի ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի պատմության մեջ երրորդ դեպքն է, երբ եզրափակչում կխաղան անգլիական թիմերը: Առաջին անգամ դա տեղի է ունեցել 2008 թվականին, մրցել են «Չելսին» ու «Մանչեսթեր Յունայթեդը»: Երկրորդ անգամ նման բան տեղի է ունեցել 2019 թվականին: Չեմպիոնական գավաթը վիճարկել են «Լիվերպուլն» ու «Տոտենհեմը»:

Մինչ այս նման արդյունքով առաջատարն Իսպանիան էր: 2000, 2014 և 2016 թվականներին եզրափակիչներում խաղացել են իսպանական թիմերը: