Երևանում կկայանա Կոնֆերենցիաների լիգայի երկու հանդիպում

Հուլիսի 29-ին՝ Երևանում, կկայանան Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության որակավորման երկրորդ փուլի երկու հանդիպում, որոնց մրցավարների տեսուչները կլինեն Հայաստանից: Այս մասին հայտնում են ՀՖՖ մամուլի ծառայությունից:

«Ղազախստանի և Բելառուսի ֆուտբոլի ֆեդերացիաների դիմել էին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային՝ խնդրելով իրենց ակումբների մասնակցությամբ հանդիպումներն անցկացնել Երևանում: Այսպիսով, հուլիսի 29-ին՝ ժամը 17:00-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, կկայանա «Շախտյոր Կարագանդա» (Ղազախստան)-«Ստյաուա» (Ռումինիա) պատասխան հանդիպումը, որի մրցավարների տեսուչը կլինի ՀՖՖ տեսուչ Գևորգ Հովհաննիսյանը: Հուլիսի 29-ին՝ ժամը 20:00-ին՝ ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում, կկայանա «Դինամո Բրեստ» (Բելառուս)-«Վիկտորիա Պլզեն» (Չեխիա) հանդիպումը, որի մրցավարների տեսուչը կլինի ՀՖՖ տեսուչ Կարեն Նալբանդյանը: Հանդիպումները կանցկացվեն առանց հանդիսականների: Մեդիայի ներկայացուցիչները ևս չեն կարողանա ներկա լինել հանդիպմանը»,- ասված է ՀՖՖ հաղորդագրությունում: