Գերմանիայի գավաթի ընթացիկ խաղարկության երկրորդ փուլում Մյունխենի «Բավարիան» մրցեց երկրորդ դիվիզիոնը ներկայացնող «Հոլշտայնի» հետ: Երկրի չեմպիոնը պարտվեց համեմատաբար թույլ մրցակցին հետխաղյա 11 մետրանոցներով և դուրս մնաց հետագա պայքարից:
Սա երկրորդ դեպքն է պատմության մեջ, երբ «Բավարիան» գավաթի խաղարկությունում պարտվում է ցածր դիվիզիոն ներկայացնող թիմի հետխաղյա 11 մետրանոցներով: Առաջին անգամ նման բան տեղի է ունեցել 2000 թվականին: Բավարացիներն այդ ժամանակ պարտվել են «Մագդեբուրգին»:
Առաջին անգամ վերջին 12 տարվա մեջ գավաթի խաղարկության շրջանակներում «Բավարիան» չկարողացավ հաղթել ցածր դիվիզիոն ներկայացնող մրցակցին խաղի հիմնական ժամանակում և հանդիպումը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ: Վերջին անգամ նման բան տեղի էր ունեցել «Մյունխեն 1860»-ի հետ մրցավեճում:
Միացեք Football365.am-ի տելեգրամի ալիքին՝ https://t.me/football365am