Երկրորդ անգամ. «Սևիլիան» հաղթում է լրացուցիչ ժամանակում

Իսպանիայի գավաթի ընթացիկ խաղարկության շրջանակներում «Սևիլիան» մրցակցի դաշտում մրցեց «Լեգանեսի» հետ, հաղթեց 1:0 հաշվով և անցավ հաջորդ փուլ: Խաղի միակ և հաղթական գոլը լրացուցիչ առաջին խաղակեսի 96-րդ րոպեին խփեց Լուկաս Օկամպոսը:

Սա երկրորդ դեպքն է, երբ «Սևիլիան» տնից հեռու հաղթանակ է տանում լրացուցիչ ժամանակում և անցնում հաջորդ փուլ բոլոր մրցաշարերը հաշվի առած: Առաջինը տեղի է ունեցել 2007 թվականին, երբ Եվրոպայի լիգայի խաղարկության 1/16 եզրափակչում իսպանական թիմը Դոնեցկում հաղթել է «Շախտյորին»: Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է 2:2 հաշվով, իսկ հետո հյուրերը հաղթել են 3:2 հաշվով:

Միացեք Football365.am-ի տելեգրամի ալիքին՝  https://t.me/football365am