Երկրորդ անգամ պատմության մեջ. Դրամա «Օլդ Թրաֆորդում»

Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնության հերթական տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական դաշտում մրցեց «Էվերտոնի» հետ: Առաջին կեսից հետո մանկունիանցիները հաղթում էին երկու գոլի առավելությամբ, բայց ընդմիջումից հետո չկարողացան պահել առավելությունը: Խաղն ավարտվեց 3:3 հաշվով:

Պրեմիեր լիգայի պատմության մեջ սա երկրորդ դեպքն է, երբ «Մանչեսթեր Յունայթեդը» տնային խաղում ունենում է 2+ գոլի առավելությունը, սակայն չի կարողանում պահել առավելությունը: Առաջին անգամ նման բան տեղի է ունեցել 2010 թվականի հոկտեմբերին «Վեստ Բրոմվիչի» հետ մրցավեճում:

Միացեք Football365.am-ի տելեգրամի ալիքին՝  https://t.me/football365am