«Սիթին» բաց չի թողնի Էրիկ Գարսիային 23 միլիոն եվրոյից պակաս գնով

«Մանչեսթեր Սիթին» չի պատրաստվում բաց թողնել Էրիկ Գարսիային 23 միլիոն եվրոյից պակաս գնով, հայտնում են իսպանական լրատվամիջոցները: Ըստ Sport.es պարբերականի՝ Գարսիան կշարունակի խաղալ անգլիական թիմում, եթե ակումբը չստանա ձեռնտու առաջարկ:

Նշվում է, որ ֆուտբոլիստը լավ հարաբերությունների մեջ է թիմի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի հետ և պատրաստ է շարունակել մրցելույթները մինչև գործող պայմանագրի ժամկետի ավարտը, որը նախատեսված է մինչև 2021 թվականի ամառը:

Գարսիան «Բարսելոնայի» սան է: Վերջինս միևնույն ժամանակ ցանկանում է կրկին դառնալ կատալոնական ակումբի անդամ: Անցած մրցաշրջանում խաղացողը 13 հանդիպում է անցկացրել Պրեմիեր լիգայի շրջանակներում: «Սիթի» է տեղափոխվել 2017 թվականին՝ լինելով «Բարսելոնայի» երիտասարդական թիմի խաղացող:

Hot Videos