Եղիշե Մելիքյանը կշարունակի աշխատանքն «Ալաշկերտում»

Երևանի «Ալաշկերտը» երկարաձգել է պայմանագիրը գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի հետ, հայտնում են ակումբի մամուլի ծառայությունից:

41-ամյա մասնագետի գլխավորությամբ թիմն Հայաստանի առաջնության աշնանային հատվածից հետո 18 միավորով առաջատարների թվում է: Նույնքան միավորներ ունեն նաև Երևանի «Արարատն» ու «Արարատ-Արմենիան»: Լրացուցիչ արդյունքներով վերոհիշյալ երկու թիմն ալաշկերտցիներից բարձր հորիզոնական են զբաղեցնում, մասնավորապես առաջին տեղում «Արարատն» է, երկրորդ տեղում՝ «Արարատ-Արմենիան»:

Մելիքյանի սաները կարող էին ավելի շատ միավորներով գնալ արձակուրդի, եթե իհարկե դեկտեմբերի 12-ին նախատեսված «Լոռիի» հետ խաղը չհետաձգվեր ու թիմը կարողանար միավորներ վաստակել:

Նշենք, որ Վանաձորում պետք է կայանար առաջնության 7-րդ տուրից հետաձգված «Լոռի» — «Ալաշկերտ» հանդիպումը։ «Ալաշկերտը» պաշտոնական նամակով դիմել էր «Լոռիին» խաղը հետաձգելու համար, քանի որ թիմի հինգ ֆուտբոլիստ օբյեկտիվ պատճառներով չէին կարողանալու մասնակցել տվյալ հանդիպմանը։ «Լոռին» տվել էր համաձայնություն խաղը հետաձգելու համար։

Միացեք Football365.am-ի տելեգրամի ալիքին՝  https://t.me/football365am