Եղիշե Մելիքյանն ու «Ալաշկերտը» խզել են պայմանագիրը

Երևանի «Ալաշկերտի» մամուլի ծառայությունից հայտնում են, որ ակումբն երկկողմանի համաձայնությամբ խզել է պայմանագիրը գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի հետ:

«Շնորհակալություն ենք հայտնում պարոն Մելիքյանին կատարած աշխատանքի համար և հաջողություն մաղթում մարզիչին հետագա կարիերայում: «Ալաշկերտի» նոր գլխավոր մարզիչի անունը և նախապատրաստական ծրագրերը կհրապարակենք առաջիկայում»,- նշված է հաղորդագրության մեջ:

Միացեք Football365.am-ի տելեգրամի ալիքին՝  https://t.me/football365am