Եղիշե Մելիքյանը «Զվարթնոցում» ծեծել է Անտոն Կոբյալկոյին

«Զվարթնոց» օդանավակայանում Երևանի «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը ծեծել է թիմի հարձակվող Անտոն Կոբյալկոյին: Այս մասին հայտնում է «Чемпионат»  պարբերականը՝ հղում անելով իր աղբյուրին, որը ծանոթ է միջադեպին:

Նշվում է, որ մարզչի ու խաղացողի միջև հարաբերությունները վատացել են «Փյունիկ» — «Արարատ-Արմենիա» խաղի ժամանակ: Արդյունքում ակումբն որոշել է վաղաժամ խզել խաղացողի հետ գործող պայմանագիրը, որի ժամկետն ավարտվում էր մայիսի վերջին:

«Ռուսաստան մեկնելուց առաջ մայիսի 20-ին Կոբյալկոն եկել է ակումբի բազա թիմին հրաժեշտ տալու, որը մեկնելու էր Գյումրի տեղի «Շիրակի» հետ խաղին: Կոբյալկոն մոտեցել է գլխավոր մարզիչ Մելիքյանին հրաժեշտ տալու և խնդրել է վերջինիս ներողություն խնդրել այն բանի համար, որ մարզիչը «Փյունիկ» — «Արարատ-Արմենիա» խաղի ժամանակ հայհոյել է իր մորը: Մերժում ստանալուց հետո Կոբյալկոն ապտակել է մարզչին ողջ թիմի առաջ, հետո անհետացել է բազայի տարածքից ու գնացել օդանավակայան: Օդանավակայանում Կոբյալկոյի ետևից հասնել են Եղիշե Մելիքյանն ու «Փյունիկի» փոխտնօրեն, ՀՖՖ գործկողմի անդամ Կիմ Առաքելյանն և մարդկանց աչքի առաջ ծեծել են խաղացողին: Գցել են նրան գետնին ու բազմաթիվ հարվածներ հասցրել վերջինիս գլխին: Ոստիկանությունում Կոբյալկոն հրաժարվել է ցուցմունք տալուց և մեկնել է Ռուսաստան»,- ասել է «Чемпионат»-ի աղբյուրը: