էդգար Մալաքյանը կալանավորվել է, Գոռ Մալաքյանը՝ ոչ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, մերժել է ֆուտբոլիստ Գոռ Մալաքյանին կալանավորելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը։ Այս մասին news.am-ին հայտնել է Մալաքյանների պաշտպան Գոռ Միքայելյանը։ Ավելի վաղ դատարանը բավարարել է քննիչի մյուս միջնորդությունը՝ Գոռ Մալաքյանի եղբորը՝ Էդգար Մալաքյանին, կալանավորելու վերաբերյալ։ Ըստ աղբյուրի՝ Էդգար Մալաքյանը մեկ ամիս կմնա կալանքի տակ։

Հիշեցնենք, որ եղբայրները երեկ՝ սեպտեմբերի 3-ի երեկոյան ազատ էին արձակվել ոստիկանության ՁՊՎ-ից. լրացել էր ձերբակալման 72 ժամը, իսկ դատարանը դեռ չէր հասցրել ծանոթանալ գործի նյութերին։

Hot Videos