Ինչու խմբում առաջին տեղ գրավելը ձեռնտու չէր Հայաստանի հավաքականին

Ազգերի լիգայի խաղարկության երրորդ դիվիզիոնի իր խմբում Հայաստանի հավաքականը հաղթեց՝ վաստակելով 11 միավոր: Կապառոսի գլխավորած ընտրանին թիկունքում թողնեց մակեդոնացիներին, որոնք արդեն նվաճել են Եվրոպայի գալիք առաջնության ուղեգիր և վրացիներին, որոնց մեկ քայլ պակասեց Եվրոպայի առաջնությունում հայտնվելու համար: Հաճելի է տեսնել Հայաստանի ընտրանուն առաջին հորիզոնականներում, սակայն մյուս կողմից ստիպված ենք արձանագրել, որ այս հաջողությունը մեզ գրեթե ոչինչ չի տալիս: Հարցի պատասխանը ստորև:

Ինչ ստացավ Հայաստանի ընտրանին

Պարզ է, որ ցանկացած հաղթանակ, այն էլ հավաքականի կատարմամբ Հայաստանում բուռն է շվում: Սա լավ էր երկրպագուների համար, որոնք հաղթանակների ծարավ ունեն, խաղացողների, որոնք կկարողանան իրենց արժեքն ավելացնել ու կստանան լրացուցիչ պարգևավճարներ, մարզիչների մասնավորապես Կապառոսի, որն իր առջև դրված խնդիրը կատարած կհամարի, ֆեդերացիան էլ կուրախանա ու կհպարտանա պատմական հաջողությունով, բայց ստրատեգիական առումով որքան էլ տխուր լինի ասել, ավելի վատ իրավիճակում հայտնվեցինք, քան եթե օրինակ չհաղթեինք խմբում: Ստացվում է՝ Ազգերի լիգայի հաջորդ խաղարկությունում Հայաստանի ընտրանին պայքարի մեջ է մտնելու երկրորդ դիվիզիոնի հավաքականների հետ, որտեղ մեզ բաժին կարող են հասնել նաև ավարտված խաղարկության առաջին դիվիզիոնի խմբերում վերջին տեղ գրաված ընտրանիները: Սա գրեթե անհնարին է դարձնում մեր խնդիրը հաջորդ Եվրոյի ուղեգրի համար պայքարում: Հիմա ամեն ինչ հերթով:

Մունդիալի ընտրական փուլ

Մինչև հաջորդ Եվրոյի մասին մտածելը, դեռ անելիք կա Աշխարհի առաջնության ընտրական փուլում: Ընթացիկ ամսվա վերջին տեղի է ունենալու ընտրական փուլի վիճակահանությունը: Եզրափակիչ փուլի ուղիղ ուղեգիր կարող են նվաճել ընտրական փուլի իրենց խմբերում առաջին հորիզոնականները զբաղեցրած հավաքականները: Փլեյ-օֆֆ փուլում եզրափակիչ փուլի ուղեգրի համար կպայքարեն իրենց խմբերում երկրորդ տեղ զբաղեցրած 10 հավաքական, որոնց կմիանան Ազգերի լիգայի 2020/21 թթ. խաղարկության լավագույն երկու ընտրանի: Թե ինչպես են որոշելու լավագույն երկուսին, դեռ պարզ չէ, սակայն ոչ ռեյտինգային տարբերակով, ոչ միավորներով Հայաստանի ընտրանին ամենևին լավագույնների թվում չէ, իսկ մեր հնարավորությունները հարցը ընտրական փուլով լուծելու շատ մշուշոտ են: Եթե տեսականորեն լինենք Ազգերի լիգայի խաղարկությունից որակավորված երկու հավաքականից մեկը, ապա Մունդիալ-2022-ի եվրոպական գոտու վերջին 3 ուղեգրերից մեկը վաստակելու համար մենք պետք է հաղթահարենք 2 փուլ, պայմանական 2 անգամ ուժեղ գտնվենք Ավստրիայի, Ուկրաինայի, Ռուսաստանի, Շվեյցարիայի և այս կարգի այլ ընտրանիների հետ դիմակայություններում։

Ազգերի լիգայի գալիք խաղարկություն — ԵՎՐՈ 2024

Խմբում չհաղթելու դեպքում Հայաստանի ընտրանին կմնար երրրոդ դիվիզիոնում և միանշանակ ավելի հեշտ կլիներ պայքարել Եվրո 2024-ի բաղձալի ուղեգրի համար, ինչպես անցած խաղարկությունում դա արեց Մակեդոնիայի ազգային ընտրանին ու ինչպես փորձելու է անել գալիք խաղարկությունում, ի դեպ նույն վրացիների հետ միասին: Մի կողմ դնելով էմոցիաները պետք է արձանագրել, որ զուտ ստրատեգիական տեսանկյունից Հայաստանի ընտրանին ավելի բարդացրեց իրավիճակը:

Միացեք Football365.am-ի տելեգրամի ալիքին՝  https://t.me/football365am
Hot Videos