Ջեկոն քայլն արել է, Մխիթարյանը սպասում է. Ժոզեի հետ հանդիպումն որոշիչ կլինի

Մրցաշրջանն Իտալիայում դեռ չի ավարտվել, բայց տեղի լրատվականներն արդեն հեռուն են նայում ու փորձում են հասկանալ, թե ինչպես կներկայանան թիմերը գալիք առաջնությանը: Այս ընթացքում շատ է խոսվում Հռոմի «Ռոմայի» մասին, որը գլխավորելու է Ժոզե Մոուրինյոն: Վերջին խաղերը լավ հնարավորություն էին պորտուգալացու համար՝ ապագա սաներին գործի մեջ տեսնելու համար: Ճիշտ է, դա բավարար չէ վերջնական եզրահանգումների գալու համար, հատկապես երբ խոսքը Ժոզեի մասին է: Սպասվում է, որ Հռոմ ժամանալուց հետո մարզիչը առանձնազրույցներ կունենա խաղացողների հետ ու հետո միայն կկայացնի որոշումներ: Դրանից է կախված նաև այն, թե ինչպես «Գայլերն» իրենց կպահեն տրանսֆերային շուկայում: Մեծ ու աղմկալի տրանսֆերների դժվար է սպասել, գրում է calciomercato պարբերականն ու հավելում, որ մյուս կոմից դժվար թե, թե պորտուգալացին մտնի պայքարի մեջ ներկայիս կազմով:

Մրցաշրջանի վերջում իրեն վատ չի դրսևորում Էդին Ջեկոն: Վերջինս վատ տեսք չուներ նաև օրեր առաջ կայացած դերբիում: Ի դեպ, բոսնիացին իր կողմից քայլ արդեն կատարել է՝ մեկնաբանելով Ժոզեի նշանակումը. «Ընտրվել է լավագույն մարզիչը, որին հնարավոր էր ընտրել»: Սա նշանակում է, որ Ջեկոն պատրաստ է աշխատել պորտուգալացու գլխավորությամբ և կա ցանկություն ինչ-որ բան հաղթելու Հռոմում: Վերջին խաղերն էլ ցույց տվեցին, որ հարձակվողը դեռ չի սպառել իրեն ու կարող է հարց լուծել խաղադաշտում: Բացի այդ, երիտասարդ հարձակվող Իսակի հնարավոր տրանսֆերը կարող է ավելի զարդարել թիմն առհասարակ, հարձակման գիծը մասնավորապես և հաստատ կունենա Ջեկոյի նման թիմակցի կարիքը:

Նույն ոգևորվածությունը չի նկատվում Մխիթարյանի մոտ չնայած նրան, որ հայ խաղացողը բավականին լավ մրցաշրջան է անցկացնում «Ռոմայում»: Նրա ու Ժոզեի միջև կոնֆլիկիտի մասին այս ընթացքում բոլորն են խոսում ու նշում որպես գլխավոր պատճառ, թե ինչու Հենրիխը չի մնա Հռոմում: Մյուս կողմից, հայ ֆուտբոլիստը նշել է, որ ինչ տեղի է ունեցել Մանչեսթերում, մնացել է այնտեղ և պետք է հասկանալ՝ արդյոք իրատեսական է Ժոզեի հետ համատեղ աշխատանքն Իտալիայում: Մխիթարյանը չի օգտվել գործող պայմանագրի ժամկետն երկարաձգելու հնարավորությունն ու կարող է ազատ գործակալի կարգավիճակ ստանալ ընթացիկ ամսվա վերջում: Ամեն դեպքում, որոշիչ կարող է լինել խաղացողի ու Ժոզեի միջև կայանալիք զրույցը:

«Ռոմայում» կա ևս մեկ ֆուտբոլիստ, որի ապագան Հռոմում հարցականի տակ է: Խոսքը վերաբերում է Պեդրոյին: Մյուս կողմից իսպանացու գրավիչ խաղը դերբիում կասկածի տեղ թողեց: Ընդհանուր առմամբ մրցաշրջանը լավ չդասավորվեց խաղացողի համար, բայց կարելի է ևս մեկ հնարավորութուն տալ առավել ևս, որ «Գայլերն» ունեն փորձառու տղաների կարիք: Ժոզե Մոուրինյոյի մտադրությունների մասին է ցանկանում լսել նաև Լորենցո Պելեգրինին: Ավագն արդեն առաջարկներ ունի դրսից, մանավորապես Անգլիայի Պրեմիեր լիգայից և դեռ չի երկարաձգել գործող պայմանագրի ժամկետն ակումբի հետ: Կարևոր է Պելեգրինիի համար հասկանալ, թե ինչ դեր է պատրաստվում իրենց վստահել Ժոզեն ու սա այն դեպքում, երբ ոչինչ կոնկրետ չի խոսում այն մասին, որ իտալացին կարող է լքել Հռոմը: Նկատենք, որ Ժոզեի նշանակմանը դրական են արձագանքել Դարբոն, Կրիստանտեն ու Կումբուլան: