41 տարում առաջին գոլազուրկ ոչ-ոքին Հռոմում. Ջեկոն, Դիբալան, Մալինովսկին

Իտալիայի ընթացիկ առաջնության հերթական տուրում Հռոմի «Ռոման» սեփական դաշտում մրցեց «Նապոլիի» հետ, գրանցվեց գոլազուրկ ոչ-ոքի: Առաջին անգամ սկսած 1980 թվականի փետրվարից կողմերը 0:0 խաղացին Հռոմում: Տանտերերի կազմում խաղին հենց սկզբից մասնակցեց Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը:

Տուրի կենտրոնական խաղերից մեկում մրցեցին «Ինտերն» ու «Յուվենտուսը», կրկին գրանցվեց ոչ-ոքի: Կողմերը մեկական անգամ գրավեցին  միմյանց դարպասը: Նախ Էդին Ջեկոն բացեց հաշիվը, իսկ պատասխան գնդակը խփեց Պաուլո Դիբալան: Վերջինս դարձավ «Յուվեի» առաջին ֆուտբոլիստը սկսած 1994/95 թթ մրցաշրջանից, որին հաջողվել է գրավել «Ինտերի» դարպասը երեք խաղում անընդմեջ: Արգենտինացին գոլ խփեց 11 մետրանոցից: Սա նրա 20-րդ 11 մետրանոցն էր առաջնության շրջանակներում: Դրանցից 18-ն ավարտվել են գոլով, հինգն անընդմեջ:

Էդին Ջեկոն ընթացիկ առաջնության առաջին տնային չորս խաղում խփել է հինգ գոլ: 1994/95 թթ մրցաշրջանից սկսած «Ինտերի» կազմում առաջնության առաջին տնային չորս խաղում միայն Մարկո Բրանկան ու Մաուրո Իկարդին են ավելի շատ գոլ խփել՝ 6 գոլ:

Տուրի մյուս խաղում «Վերոնան» 4:1 հաշվով հաղթեց Հռոմի «Լացիոյին»: Տանտերերի կազմում պոկերի հեղինակ դարձավ Ջիովանի Սիմեոնեն: Վերջինս դարձավ «Վերոնայի» պատմության երկրորդ խաղացողը, որն առաջնության մեկ խաղում 4+ գոլ է խփում: Առաջինը նման հաջողության հասել է Էմանուել Դել Վեկիոն 1958 թվականին՝ հինգ գոլ խփելով «Սամպդորիային»:

Հերթական հաղթանակին մոտ էր ու այն ձեռքից բաց թողեց «Ատալանտան»: Գասպերինիի սաները տնային մրցավեճում 1:1 խաղացին «Ուդինեզեի» հետ: Տանտերերի կազմում գոլը խփեց Ռուսլան Մալինովսկին: Այն պահից (2019/20), ինչ ուկրաինացի խաղացողը նշել է նորամուտն Իտալիայի առաջնությունում, հասցրել է 11 գոլ խփել՝ գտնվելով մրցակցի տուգանայինից դուրս: Նշված ժամանակահատվածում միայն Լիոնել Մեսսին է ավելի շատ գոլ խփել (17)՝ գտնվելով մրցակցի տուգանայինից դուրս: Խոսքը վերաբերում է եվրոպական առաջատար հինգ լիգաներում հանդես եկող խաղացողներին:

ԻՆՏԵՐ-ՅՈՒՎԵՆՏՈՒՍ 1-1 (1-0) MC
1-0՝ Էդին Ջեկո 17՛, 1-1՝ Պաոլո Դիբալա 89՛ (11մ)
ԻՆՏԵՐ. 1.Սամիր Հանդանովիչ, 6.Ստեֆան դե Վրեյ, 36.Մատեո Դարմիան, 37.Միլան Շկրինիար, 95.Ալեսսանդրո Բաստոնի, 14.Իվան Պերիշիչ (2.Դենզել Դյումֆրիս, 72), 20.Հական Չալհանողլու (5.Ռոբերտո Գալյարդինի, 61), 23.Նիկոլո Բարելլա (8.Մաթիաս Վեսինո, 90), 77.Մարսելո Բրոզովիչ, 9.Էդին Ջեկո, 10.Լաուտարո Մարտինես (7.Ալեքսիս Սանչես, 72)
ՅՈՒՎԵՆՏՈՒՍ. 1.Վոյցեխ Շչեսնի, 3.Ջորջիո Կյելինի, 6.Դանիլո, 11.Խուան Կուադրադո (10.Պաոլո Դիբալա, 65), 12.Ալեքս Սանդրո, 19.Լեոնարդո Բոնուչի, 14.Ուեսթոն Մակքենի (5.Արտուր, 83), 20.Ֆեդերիկո Բերնարդեսկի (30.Ռոդրիգո Բենտանկուր, 18), 27.Մանուել Լոկատելի (21.Կայո Խորխե, 83), 44.Դեյան Կուլուսեվսկի (22.Ֆեդերիկո Կյեզա, 65), 9.Ալվարո Մորատա
Զգուշացում՝ Նիկոլո Բարելլա 40՛ (Ի), Իվան Պերիշիչ 70՛ (Ի), Ալեքս Սանդրո 44՛ (Յ), Ջորջիո Կյելինի 90՛ (Յ) ; Մրցավար՝ Մաուրիցիո Մարիանի (Իտալիա)
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
50 ԳՆԴԱԿԻ ՏԻՐԱՊԵՏՈՒՄ % 50
5 (2) ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ) 10 (4)
13 ՏՈՒԳԱՆՔ 15
5 ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ 2
ՌՈՄԱ-ՆԱՊՈԼԻ 0-0 MC
ՌՈՄԱ. 1.Ռուի Պատրիսիու, 2.Ռիկ Կարսդորպ, 3.Ռոժեր Իբանյես, 5.Մատիաս Վինյա, 23.Ջանլուկա Մանչինի, 4.Բրայան Կրիստանտե, 7.Լորենցո Պելեգրինի, 17.Ժորդան Վերետու, 22.Նիկոլո Ձանյոլո, 77.Հենրիխ Մխիթարյան (92.Ստեֆան Էլ Շարավի, 66), 9.Թեմի Աբրահամ (14.Էլդոր Շոմուրոդով, 86)
ՆԱՊՈԼԻ. 25.Դավիթ Օսպինա, 6.Մարիու Ռույ, 13.Ամիր Ռահմանի, 22.Ջիովանի Դի Լորենցո, 26.Կալիդու Կուլիբալի, 8.Ֆաբիան Ռուիս, 20.Պյոտր Ժելինսկի (7.Էլիֆ Էլմաս, 71), 99.Անդրե Զամբո-Անգիսա, 9.Վիկտոր Օսիմհեն, 21.Մատտեո Պոլիտանո (11.Իրվինգ Լոսանո, 71), 24.Լորենցո Ինսինյե (14.Դրիս Մերտենս, 82)
Զգուշացում՝ Թեմի Աբրահամ 30՛ (Ռ), Ռիկ Կարսդորպ 90՛ (Ռ), Ժորդան Վերետու 90՛ (Ռ), Դրիս Մերտենս 90՛ (Ն) ; Մրցավար՝ Դավիդե Մասսա (Իտալիա)
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
41 ԳՆԴԱԿԻ ՏԻՐԱՊԵՏՈՒՄ % 59
6 (1) ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ) 6 (2)
14 ՏՈՒԳԱՆՔ 12
7 ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ 4
ՖԻՈՐԵՆՏԻՆԱ-ԿԱԼՅԱՐԻ 3-0 (2-0) MC
1-0՝ Կրիստիանո Բիրագի 21՛ (11մ), 2-0՝ Նիկոլաս Գոնսալես 42՛, 3-0՝ Դուշան Վլահովիչ 49՛
ՖԻՈՐԵՆՏԻՆԱ. 1.Պետրո Տերաչանո, 2.Լուկաս Մարտինես, 3.Կրիստիանո Բիրագի (17.Ալեքսա Տերզիչ, 68), 4.Նիկոլա Միլենկովիչ, 23.Լորենցո Վենուտի, 5.Ջակոմո Բոավենտուրա (32.Ալֆրեդ Դունկան, 82), 8.Ռիկարդո Սապոնարա (7.Խոսե Կալյեխոն, 74), 14.Յուսեֆ Մալե (10.Գաետանո Կաստրովիլի, 67), 18.Լուկաս Տոռեյրա (34.Սոֆյան Ամրաբատ, 82), 9.Դուշան Վլահովիչ, 22.Նիկոլաս Գոնսալես
ԿԱԼՅԱՐԻ. 28.Ալեսսիո Կրանյո, 4.Մարտին Կասերես (12.Ռաուլ Բելանովա, 24), 22.Խարալամբոս Լիկոյանիս, 23.Լուկա Չեպպիտելի, 25.Գաբրիելե Ձապպա (20.Գաստոն Պերեյրո, 58), 44.Անդրեա Կարբոնի, 8.Ռեզվան Մարին, 10.Ժոաո Պեդրո, 14.Ալեսանդրո Դեյոլա (27.Ալբերտո Գրասսի, 58), 18.Նաիտան Նանդես (33.Ադամ Օբերտ, 71), 9.Կեյտա Բալդե (30.Լեոնարդո Պավոլետտի, 58)
Զգուշացում՝ Կեյտա Բալդե 20՛ (Կ), Ռեզվան Մարին 48՛ (Կ)
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
59 ԳՆԴԱԿԻ ՏԻՐԱՊԵՏՈՒՄ % 41
16 (6) ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ) 2 (1)
10 ՏՈՒԳԱՆՔ 14
4 ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ 1
ՎԵՐՈՆԱ-ԼԱՑԻՈ 4-1 (2-0) MC
1-0՝ Ջիովանի Սիմեոնե 30՛, 2-0՝ Ջիովանի Սիմեոնե 36՛, 2-1՝ Չիրո Իմոբիլե 46՛, 3-1՝ Ջիովանի Սիմեոնե 62՛, 4-1՝ Ջիովանի Սիմեոնե 90՛
ՎԵՐՈՆԱ. 96.Լորենցո Մոնտիպո, 5.Մարկո Ֆարաոնի, 16.Նիկոլո Կազալե (17.Ֆեդերիկո Չեկերինի, 45), 21.Կորայ Գյունտեր (31.Բոշկո Շուտալո, 68), 27.Պավել Դավիդովիչ, 4.Միգել Վելոզու (61.Ադրիան Տամեզ, 68), 7.Անտոնին Բառակ, 8.Դարկո Լազովիչ (23.Ջանջակոմո Մանյամի, 81), 14.Իվան Իլիչ (78.Մարտին Օնգլա, 80), 10.Ջանլուկա Կապրարի, 99.Ջիովանի Սիմեոնե
ԼԱՑԻՈ. 25.Պեպե Ռեյնա, 4.Պատրիկ Գաբառոն, 23.Էլսեյդ Հյուսայ (29.Մանուել Լաձարի, 57), 26.Շտեֆան Ռադու, 77.Ադամ Մարուսիչ, 6.Լուկաշ Լեյվա (32.Դանիլո Կատալդի, 63), 8.Ժան Ակպա-Ակպրո (10.Լուիս Ալբերտո, 56), 21.Սերգեյ Միլինկովիչ-Սավիչ, 7.Ֆելիպե Անդերսոն, 9.Պեդրո Ռոդրիգես (27.Ռաուլ Մորո, 63), 17.Չիրո Իմոբիլե
Զգուշացում՝ Միգել Վելոզու 9՛ (Վ), Ֆեդերիկո Չեկերինի 66՛ (Վ), Պատրիկ Գաբառոն 44՛ (Լ), Ժան Ակպա-Ակպրո 56՛ (Լ)
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
45 ԳՆԴԱԿԻ ՏԻՐԱՊԵՏՈՒՄ % 55
13 (7) ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ) 7 (4)
13 ՏՈՒԳԱՆՔ 15
3 ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ 4
ԱՏԱԼԱՆՏԱ-ՈՒԴԻՆԵԶԵ 1-1 (0-0) MC
1-0՝ Ռուսլան Մալինովսկի 56՛, 1-1՝ Բետու 90՛
ԱՏԱԼԱՆՏԱ. 1.Խուան Մուսսո, 6.Խոսե Լուիս Պալոմինո, 13.Ջուզեպե Պեցելա, 66.Մատեո Լովատո, 77.Դավիդե Ձապակոստա, 11.Ռեմո Ֆրոյլեր, 15.Մարտեն դե Ռոն, 18.Ռուսլան Մալինովսկի (42.Ջորջիո Սկալվինի, 86), 72.Յոսիպ Իլիչիչ (59.Ալեքսեյ Միրանչուկ, 64), 88.Մարիո Պաշալիչ (7.Տեուն Կուպմեյներս, 74), 91.Դուվան Սապատա (9.Լուիս Մուիրել, 64)
ՈՒԴԻՆԵԶԵ. 1.Մարկո Սիլվեստրի, 3.Սամիր, 13.Իյենոմա Ուդոգիե, 16.Նաուել Մոլինա (7.Իսաակ Սքսես, 64), 17.Բրամ Նույտինկ (45.Ֆերնանդո Ֆորեստյերի, 82), 19.Յենս Ստռիգեր Լարսեն (93.Բրանդոն Սոպպի, 76), 50.Ռոդրիգո Բեկաո, 6.Ժան-Վիկտոր Մակենգո (5.Տոլգայ Արսլան, 64), 11.Ուոլաս, 9.Բետու, 23.Իգնասիո Օուսետո (24.Լազար Սամարջիչ, 76)
Զգուշացում՝ Մատեո Լովատո 75՛ (Ա), Ջուզեպե Պեցելա 78՛ (Ա), Սամիր 17՛ (ՈՒ), Իգնասիո Օուսետո 58՛ (ՈՒ)
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
69 ԳՆԴԱԿԻ ՏԻՐԱՊԵՏՈՒՄ % 31
5 (3) ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ) 6 (3)
15 ՏՈՒԳԱՆՔ 15
5 ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ 3
ԲՈԼՈՆՅԱ-ՄԻԼԱՆ 2-4 (0-2) MC
0-1՝ Ռաֆայել Լեաո 16՛, 0-2՝ Դավիդե Կալաբրիա 35՛, 1-2՝ Զլատան Իբրահիմովիչ 49՛ (ինք), 2-2՝ Մուսա Բառոու 52՛, 2-3՝ Իսմաել Բենասեր 84՛, 2-4՝ Զլատան Իբրահիմովիչ 90՛
ԲՈԼՈՆՅԱ. 28.Լուկաշ Սկորուպսկի, 5.Ադամա Սումարո, 6.Արտուր Տեատ, 17.Գարի Մեդել (7.Ռիկարդո Օրսոլինի, 87), 29.Լորենցո Դե Սիլվեստրի, 3.Աարոն Խիկի (35.Միտչել Դեյկս, 63), 8.Նիկոլաս Դոմինգես (30.Յերդի Սխաուտեն, 63), 21.Ռոբերտո Սորիանո, 32.Մաթիաս Սվանբերգ, 9.Մարկո Արնաուտովիչ (19.Ֆեդերիկո Սանտանդեր, 83), 99.Մուսա Բառոու (2.Լուիս Բինկս, 63)
ՄԻԼԱՆ. 2.Դավիդե Կալաբրիա, 1.Չիպրիան Տետերուշանու, 5.Ֆոդե Տուրե (20.Պյեր Կալյուլյու, 85), 23.Ֆիկայո Տոմորի, 24.Սիմոն Կյեր, 4.Իսմաել Բենասեր, 8.Սանդրո Տոնալի (41.Տյեմուե Բակայոկո, 46), 33.Ռադե Կրունիչ (9.Օլիվյե Ժիրու, 60), 7.Սամու Կաստիլյեխո (56.Ալեքսիս Սալեմակերս, 46), 11.Զլատան Իբրահիմովիչ, 17.Ռաֆայել Լեաո
Հեռացում՝ Ադամա Սումարո 20՛ (Բ), Ռոբերտո Սորիանո 58՛ (Բ) ; Զգուշացում՝ Մարկո Արնաուտովիչ 34՛ (Բ), Սանդրո Տոնալի 45՛ (Մ), Դավիդե Կալաբրիա 61՛ (Մ), Ալեքսիս Սալեմակերս 67՛ (Մ) ; Մրցավար՝ Պաոլո Վալերի (Իտալիա)
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
38 ԳՆԴԱԿԻ ՏԻՐԱՊԵՏՈՒՄ % 62
7 (4) ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ) 10 (7)
7 ՏՈՒԳԱՆՔ 15
4 ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ 1
ՍԱՍՈՒՈԼՈ-ՎԵՆԵՑԻԱ 3-1 (1-1) MC
0-1՝ Դավիդ Օկերկե 32՛, 1-1՝ Դոմենիկո Բերարդի 37՛, 2-1՝ Տոմաս Հենրի 50՛ (ինք), 3-1՝ Դավիդե Ֆրատեզի 67՛
ՍԱՍՈՒՈԼՈ. 47.Անդրեա Կոնսիլյի, 6.Ռոժերիո, 21.Վլադ Կիրիկեշ (5.Կան Այհան, 69), 22.Ժերեմի Տոլյան, 31.Ջանմարկո Ֆեռարի, 8.Մաքսիմ Լոպես, 10.Ֆիլիպ Դուրիչիչ (23.Համեդ Տրաորե, 28), 16.Դավիդե Ֆրատեզի (17.Մերտ Մյուլդյուր, 83), 18.Ջակոմո Ռասպադորի, 25.Դոմենիկո Բերարդի (97.Մատեուս Էնրիկե, 83), 91.Ջանլուկա Սկամակա (92.Գրեգորե Դեֆրել, 69)
ՎԵՆԵՑԻԱ. 88.Սերխիո Ռոմերո, 22.Տայրոն Էբուեհի (7.Պասկուալե Մազոչի, 68), 30.Մայքլ Սվոբոդա, 32.Պիետրո Չեկարոնի, 44.Իթան Ամպադու (8.Տաններ Տեսսման, 68), 55.Ռիդջեսիանո Հափս, 23.Սոֆյան Կյուին, 27.Ջանլուկա Բուսիո (42.Դոր Պերեց, 46), 33.Դոմեն Կրինգոժ (11.Արնոր Սիգուրդսոն, 58), 14.Տոմաս Հենրի (9.Ֆրանցիսկո Ֆորտե, 58), 77.Դավիդ Օկերկե
Զգուշացում՝ Ռոժերիո 78՛ (Ս), Դոմեն Կրինգոժ 9՛ (Վ), Տոմաս Հենրի 39՛ (Վ)
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
64 ԳՆԴԱԿԻ ՏԻՐԱՊԵՏՈՒՄ % 36
8 (7) ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ) 5 (3)
12 ՏՈՒԳԱՆՔ 15
5 ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ 4
ՍԱԼԵՐՆԻՏԱՆԱ-ԷՄՊՈԼԻ 2-4 (0-4) MC
0-1՝ Անդրեա Պինամոնտի 2՛, 0-2՝ Պատրիկ Կուտրոնե 11՛, 0-3՝ Ստեֆան Ստրանբերգ 13՛ (ինք), 0-4՝ Անդրեա Պինամոնտի 45՛ (11մ), 1-4՝ Լուկա Ռանիերի 48՛, 2-4՝ Արդիան Իսմայիլի 55՛ (ինք)
ՍԱԼԵՐՆԻՏԱՆԱ. 72.Վիդ Բելեց, 4.Պավել Յարոշինսկի, 6.Ստեֆան Ստրանբերգ, 13.Ռամզի Այա (21.Նադիր Զորտեա, 46), 19.Լուկա Ռանիերի, 24.Վայդի Կեչրիդա (22.Ժոել Օբի Չուկվուկա, 46), 7.Ֆրանկ Ռիբերի, 14.Ֆրանչեսկո Դի Տակիո, 20.Գրիգորիս Կացանոս, 15.Սեդրիկ Գոնդո (9.Ֆեդերիկո Բոնացոլի, 46), 25.Սիմի (11.Միլան Դյուրիչ, 67)
ԷՄՊՈԼԻ. 13.Գուգլիեմո Վիկարիո, 3.Ռիկարդո Մարկիցա, 30.Պետար Ստոյանովիչ (26.Լորենցո Տոնելի, 46), 33.Սեբաստիանո Լուպերտո, 34.Արդիան Իսմայիլի, 8.Լայամ Հենդերսոն (5.Լեո Ստուլակ, 73), 28.Սամուելե Ռիչչի, 32.Նիկոլաս Հաաս, 9.Պատրիկ Կուտրոնե (10.Նեդիմ Բայրամի, 73), 25.Ֆիլիպո Բանդինելլի (27.Շիմոն Ժուրկովսկի, 80), 99.Անդրեա Պինամոնտի (19.Անդրեա Լա Մանտիա, 90)
Զգուշացում՝ Լուկա Ռանիերի 76՛ (Ս), Պետար Ստոյանովիչ 33՛ (Է), Նիկոլաս Հաաս 53՛ (Է), Ռիկարդո Մարկիցա 86՛ (Է) ; Մրցավար՝ Դանիելե Դովերի (Իտալիա)
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
58 ԳՆԴԱԿԻ ՏԻՐԱՊԵՏՈՒՄ % 42
8 (5) ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ) 9 (6)
10 ՏՈՒԳԱՆՔ 16
7 ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ 2
ՍԱՄՊԴՈՐԻԱ-ՍՊԵՑԻԱ 2-1 (2-0) MC
1-0՝ Էմանուել Գյասի 15՛ (ինք), 2-0՝ Անտոնիո Կանդրեւա 36՛, 2-1՝ Դանիելե Վերդե 90՛
ՍԱՄՊԴՈՐԻԱ. 1.Էմիլ Աուդերո, 3.Տոմազո Աուջելո, 15.Օմար Կոլլի, 22.Մայա Յոսիդա, 24.Բարտոշ Բերեշինսկի, 5.Ադրիեն Սիլվա, 8.Վալերիո Վեռե (19.Ռադու Դրեգուշին, 20), 16.Քրիստոֆեր Ասկիլդսեն, 87.Անտոնիո Կանդրեւա (25.Ալեքս Ֆեռարի, 87), 10.Ֆրանչեսկո Կապուտո (27.Ֆաբիո Կվալյառելա, 86), 23.Մանոլո Գաբյադինի (4.Յուլիան Շաբո, 70)
ՍՊԵՑԻԱ. 94.Իվան Պրովեդել, 15.Պետկո Հրիստով, 21.Սալվա Ֆերրեր, 43.Դիմիտրիոս Նիկոլաու, 8.Վիկտոր Կովալենկո, 20.Սիմոնե Բաստոնի, 25.Ջուլիո Մաջորե, 11.Էմանուել Գյասի (18.Մբալա Նզոլա, 59), 22.Ջենիս Անտիստե (10.Դանիելե Վերդե, 59), 29.Էդդի Սալսեդո (17.Սուֆ Պոդգորյանու, 78), 44.Դավիդ Ստրելեց
Զգուշացում՝ Բարտոշ Բերեշինսկի 44՛ (Ս), Օմար Կոլլի 45՛ (Ս), Անտոնիո Կանդրեւա 57՛ (Ս), Պետկո Հրիստով 14՛ (Ս) ; Մրցավար՝ Միքայել Ֆաբրի (Իտալիա)
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
29 ԳՆԴԱԿԻ ՏԻՐԱՊԵՏՈՒՄ % 71
5 (2) ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ) 11 (7)
9 ՏՈՒԳԱՆՔ 9
0 ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ 8
ՏՈՐԻՆՈ-ՋԵՆՈԱ 3-2 (2-0) MC
1-0՝ Անտոնիո Սանաբրիա 14՛, 2-0՝ Տոմմասո Պոբեգա 31՛, 2-1՝ Մատիա Դեստրո 70՛, 3-1՝ Յոսիպ Բրեկալո 77՛, 3-2՝ Ֆելիպե Կայսեդո 80՛
ՏՈՐԻՆՈ. 32.Վանյա Միլինկովիչ-Սավիչ, 3.Կասպեր Բրեմեր, 15.Քրիստիան Անսալդի (34.Օլա Այնա, 72), 17.Վիլֆրիդ Սինգո (27.Մերգիմ Վոյվոդա, 59), 26.Կոֆի Ջիջի, 99.Ալեսանդրո Բուոնջոռնո, 4.Տոմմասո Պոբեգա, 10.Սաշա Լուկիչ, 77.Կարոլ Լինետի (22.Դենիս Պրատ, 59), 14.Յոսիպ Բրեկալո, 19.Անտոնիո Սանաբրիա (9.Անդրեա Բելոտտի, 59)
ՋԵՆՈԱ. 57.Սալվատորե Սիրիգու, 4.Դոմենիկո Կրիշիտո, 15.Յոհան Վասկես, 18.Պաոլո Ղիլյոնե (91.Յայահ Կալլոն, 46), 27.Ստեֆանո Ստուրարո (11.Վալոն Բեհրամի, 69), 50.Անդրեա Կամբիասո, 65.Նիկոլո Ռովելլա, 93.Մոհամեդ Ֆարես, 94.Աբդուլայե Տուրե (99.Պաբլո Գալդամեշ, 46), 20.Չելաբ Էկուբան (9.Ֆելիպե Կայսեդո, 61), 23.Մատիա Դեստրո (19.Գորան Պանդեվ, 80)
Զգուշացում՝ Տոմմասո Պոբեգա 88՛ (Տ), Դենիս Պրատ 90՛ (Տ), Յոհան Վասկես 63՛ (Ջ), Մոհամեդ Ֆարես 78՛ (Ջ), Յայահ Կալլոն 85՛ (Ջ) ; Մրցավար՝ Պյերո Ջիակոմելի (Իտալիա)
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
60 ԳՆԴԱԿԻ ՏԻՐԱՊԵՏՈՒՄ % 40
13 (6) ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ) 9 (4)
21 ՏՈՒԳԱՆՔ 18
2 ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ 4
Մրցաշարային Աղյուսակ
N ԹԻՄ Խ Հ Ո Պ Գ Մ
1 ՆԱՊՈԼԻ 9 8 1 0 19 3 25
2 ՄԻԼԱՆ 9 8 1 0 22 9 25
3 ԻՆՏԵՐ 9 5 3 1 24 12 18
4 ՌՈՄԱ 9 5 1 3 16 9 16
5 ԱՏԱԼԱՆՏԱ 9 4 3 2 15 11 15
6 ՅՈՒՎԵՆՏՈՒՍ 9 4 3 2 13 11 15
7 ՖԻՈՐԵՆՏԻՆԱ 9 5 0 4 13 12 15
8 ԼԱՑԻՈ 9 4 2 3 19 17 14
9 ԷՄՊՈԼԻ 9 4 0 5 14 18 12
10 ԲՈԼՈՆՅԱ 9 3 3 3 15 19 12
11 ՎԵՐՈՆԱ 9 3 2 4 21 18 11
12 ՏՈՐԻՆՈ 9 3 2 4 12 10 11
13 ՍԱՍՈՒՈԼՈ 9 3 2 4 12 12 11
14 ՈՒԴԻՆԵԶԵ 9 2 4 3 11 13 10
15 ՍԱՄՊԴՈՐԻԱ 9 2 3 4 13 17 9
16 ՎԵՆԵՑԻԱ 9 2 2 5 7 15 8
17 ՍՊԵՑԻԱ 9 2 1 6 11 22 7
18 ՋԵՆՈԱ 9 1 3 5 14 21 6
19 ԿԱԼՅԱՐԻ 9 1 3 5 11 20 6
20 ՍԱԼԵՐՆԻՏԱՆԱ 9 1 1 7 8 21 4