«Սիթին» ու «Չելսին» կխաղան «Դրագաու» ստադիոնում

Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության եզրափակիչը կկայանա Պորտուի «Դրագաու» ստադիոնում: Այս մասին հայտնում են ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունից: Նախապես հանդիպումը պետք է ընդուներ Ստամբուլը: Որոշումը պայմանավորված է սահմանափակումներով կապված համավարակի հետ:  Հիշեցնենք, որ եզրափակչում մրցելու են «Մանչեսթեր Սիթին» ու «Չելսին»: Խաղը կկայանա մայիսի 29-ին: