Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտն» երրորդ զամբյուղում է

Կոնֆերենցիաների լիգայի ընթացիկ խաղարկության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա այսօր: Հիշեցնենք, որ մրցաշարում պայքարը շարունակում է Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտը»: Ալեքսանդր Գրիգորյանի սաներն երեկ գոլազուրկ ոչ-ոքի խաղացին շոտլանդական «Ռեյնջերսի» հետ Եվրոպայի լիգայի խաղարկության փլեյ-օֆֆ փուլի շրջանակներում և երկու խաղի արդյունքում լքեցին պայքարը: «Ալաշկերտը» հայտնվել է երրորդ զամբյուղում: Հավելենք, որ մրցաշարի խմբային փուլին կմասնակցի նաև Հռոմի «Ռոման», որտեղ հանդես է գալիս Հենրիխ Մխիթարյանը: Խաղարկության փլեյ-օֆֆ փուլում պարտություն կրեց Սլովակիայի «Ժիլինան», որտեղ իր հերթին խաղում է Վահան Բիչախչյանը: Պայքարի մեջ են նաև Կամո Հովհաննիսյանի «Կայրաթն» ու Հովհաննես Համբարձումյանի «Անորտոսիսը»

  • Առաջին զամբյուղ` «Ռոմա» (Իտալիա), «Տոտենհեմ» (Անգլիա), «Բազել» (Շվեյցարիա), «Սլավիա» (Չեխիա), «Կոպենհագեն» (Դանիա), «Գենտ» (Բելգիա), «ԱԶ Ալկմար» (Հոլանդիա), ԼԱՍԿ (Ավստրիա):
  • Երկրորդ զամբյուղ` «Ֆեյենորդ» (Հոլանդիա), «Ղարաբաղ» (Ադրբեջան), «Մակքաբի Թել Ավիվ» (Իսրայել), ՊՍՕԿ (Հունաստան), «Ռեն» (Ֆրանսիա), «Պարտիզան (Սերբիա), «Կլուժ» (Ռումինիա), «Զարյա» (Ուկրաինա):
  • Երրորդ զամբյուղ` «Ունիոն Բեռլին» (Գերմանիա), ԲԿՄԱ (Սոֆիա, Բուլղարիա), «Վիտես» (Հոլանդիա), «Սլովան» (Սլովակիա), «Յաբլոնեց» (Չեխիա), «Ալաշկերտ» (Հայաստան), «Ֆլորա» (Էստոնիա), «Կայրաթ» (Ղազախստան):
  • Չորրորդ զամբյուղ` «Լինկոլն» (Ջիբրալթար), «Ռանդերս» (Դանիա), «Անորտոսիս» (Կիպրոս), «Օմոնիա» (Կիպրոս), ՀԻԿ (Ֆինլանդիա), «Մակքաբի Հայֆա» (Իսրայել), «Բուդե-Գլիմտ» (Նորվեգիա), «Մուրա» (Սլովենիա):