Տուխելը կրկնեց Ժոզեի արդյունքը. «Չելսին» կրկին բաց չթողեց գոլ

Անգլիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում Լոնդոնի «Չելսին» սեփական դաշտում երկու անպատասխան գնդակ ուղարկեց «Շեֆիլդ Յունայթեդի» դարպասը:

Տոմաս Տուխելի գլխավորած թիմը յոթերորդ խաղն անընդմեջ գոլ բաց չեն թողնում: Թիմը կրկնեց արդյունքը, որը սահմանել էր 2005 թվականին: Այդ ժամանակ «Ազնվականների» ղեկին պորտուգալացի Ժոզե Մոուրինյոն էր, որը ներկա պահին աշխատում է Լոնդոնի «Տոտենհեմում»: 

Նշված յոթ խաղում «Չելսին» երկու անգամ հաղթել է Մադրիդի «Ատլետիկոյին» (1:0 և 2:0), «Լիվերպուլին» (1:0), «Էվերտոնին» (2:0) և «Շեֆիլդին» (2:0), ինչպես նաև ոչ-ոքի խաղացել «Մանչեսթեր Յունայթեդի» (0:0) և «Լիդսի» հետ (0:0):

Ակումբային ռեկորդը սահմանվել է հեռավոր 1905 թվականին: Այդ ժամանակ թիմը սեփական դարպասը պահել է անառիկ 9 խաղ անընդմեջ:

Միացեք Football365.am-ի տելեգրամի ալիքին՝  https://t.me/football365am