Տուխելի թիմը կրկին հաղթեց չոր հաշվով. Մայքլ Քարիկի հաղթական նորամուտը

Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության խմբային փուլի հինգերորդ տուրում Լոնդոնի «Չելսին» սեփական հարկի տակ չորս անպատասխան գնդակ ուղարկեց Թուրինի «Յուվենտուսի» դարպասը: Մեկական գոլի հեղինակ դարձան Չալոբան, Ջեյմսը, Օդոյին ու Վերները: «Ազնվականները» 50-րդ խաղն անցկացրեցին Տոմա Տուխելի գլխավորությամբ բոլոր մրցաշարերը հաշվի առած, սա 32-րդ հաղթանակն էր: Այս ընթացքում 11 ոչ-ոքի են արել ու կրել են 7 պարտություն՝ բաց թողնելով ընդամենը 24 գոլ: Նշված 50 մրցավեճում «Չելսին» 31 անգամ սեփական դարպասը պահել է անառիկ: Եվրոպական առաջատար հինգ լիգան ներկայացնող թիմերի շրջանում սա լավագույն արդյունքն է նշված ժամանակահատվածում:

Նկատենք, որ «Չելսիի» կազմում առաջին երեք գոլը խփեցին անգլիացի ֆուտբոլիստները: Սա երրորդ դեպքն է, երբ Չեմպիոնների լիգայի խաղարկության խաղում թիմի կազմում գոլ են խփում Անգլիան ներկայացնող երեք տարբեր ֆուտբոլիստ (Չալոբա, Ջեյմս, Հադսոն-Օդոյի): Մինչ այս 1998 թվականին «Բրոնդբյուի» հետ խաղում «Մանչեսթեր Յունայթեդից» աչքի են ընկել Բեքհեմը, Քոուլը, Նեւիլն ու Սքոուլզը, իսկ 2007 թվականին «Ռոմային» գոլ են խփել Քերիկը, Սմիտն ու Ռունին:  «Չելսիի» կազմում գոլի հեղինակ դարձած Ռիս Ջեյմը բոլոր մրցաշարերը հաշվի առած ընթացիկ մրցաշրջանում խփել է 5 գոլ ու կատարել գոլային 5 փոխանցում: Պրեմիեր լիգան ներկայացնող թիմերի շարքում նման ցուցանիշ ունի թերեւս միայն  Մոհամեդ Սալահը «Լիվերպուլից»՝ 16 գոլ եւ 7 գոլային:

ՉԵԼՍԻ-ՅՈՒՎԵՆՏՈՒՍ 4-0 (1-0) MC
1-0՝ Տրեվո Չալոբա 25՛, 2-0՝ Ռիս Ջեյմս 56՛, 3-0՝ Կալում Հադսոն-Օդոյի 58՛, 4-0՝ Տիմո Վերներ 90՛
ՉԵԼՍԻ. 16.Էդուար Մենդի, 2.Անտոնիո Ռյուդիգեր, 6.Տիագու Սիլվա, 14.Տրեվո Չալոբա, 21.Բեն Չիլվել (28.Սեսար Ասպիլիկուետա, 72), 24.Ռիս Ջեյմս, 5.Ժորժինյո, 7.Նգոլո Կանտե (12.Ռուբեն Լոֆտուս-Չիկ, 38), 22.Հակիմ Զիեշ, 10.Քրիստիան Պուլիշիչ (11.Տիմո Վերներ, 72), 20.Կալում Հադսոն-Օդոյի (19.Մեյսոն Մաունթ, 76)
ՅՈՒՎԵՆՏՈՒՍ. 1.Վոյցեխ Շչեսնի, 4.Մաթեյս դե Լիգտ, 11.Խուան Կուադրադո (45.Կոնի դե Վինտեր, 81), 12.Ալեքս Սանդրո, 19.Լեոնարդո Բոնուչի, 14.Ուեսթոն Մակքենի, 22.Ֆեդերիկո Կյեզա (44.Դեյան Կուլուսեվսկի, 80), 25.Ադրիեն Ռաբիո, 27.Մանուել Լոկատելի (5.Արտուր, 68), 30.Ռոդրիգո Բենտանկուր (10.Պաոլո Դիբալա, 60), 9.Ալվարո Մորատա (18.Մոյզե Կեն, 68)
Զգուշացում՝ Խուան Կուադրադո 23՛ (Յ) ; Մրցավար՝
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
54 ԳՆԴԱԿԻ ՏԻՐԱՊԵՏՈՒՄ % 46
20 (8) ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ) 8 (1)
13 ՏՈՒԳԱՆՔ 13
13 ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ 3
ՄԱԼՄՅՈ-ԶԵՆԻԹ 1-1 (1-0) MC
1-0՝ Սորեն Ռիկս 28՛, 1-1՝ Յարոսլավ Ռակիցկի 90՛ (11մ)
ՄԱԼՄՅՈ. 27.Յոհան Դահլին, 2.Էրիկ Լարսոն, 4.Նիկլաս Մոյսանդեր, 15.Անել Ախմեջոջիչ, 31.Ֆրանց Բրորսոն, 5.Սորեն Ռիկս, 6.Օսկար Լեւիցկի, 8.Սերխիո Պենյա (7.Էրդալ Ռակիպ, 78), 19.Վելկո Բիրմանչեվիչ (13.Մարտին Ուլսոն, 69), 20.Բոնկե Ինոսենտ, 9.Անտոնիո-Միրկո Չոլակ
ԶԵՆԻԹ. 41.Միխայիլ Կերժակով, 2.Դմիտրի Չիստյակով, 3.Դուգլաս Սանտոս, 6.Դեյան Լովրեն (21.Ալեքսանդր Երոխին, 46), 15.Վյաչեսլավ Կարավաեւ, 44.Յարոսլավ Ռակիցկի, 5.Վիլմար Բարիոս, 8.Վենդել, 10.Մալկոմ (4.Դանիլ Կռուգովոյ, 90), 11.Կլաուդինյու (17.Անդրեյ Մոստովոյ, 46), 22.Արտյոմ Ձյուբա
Զգուշացում՝ Յոհան Դահլին 50՛ (Մ), Անել Ախմեջոջիչ 56՛ (Մ), Նիկլաս Մոյսանդեր 74՛ (Մ), Սորեն Ռիկս 90՛ (Մ), Էրիկ Լարսոն 90՛ (Մ), Կլաուդինյու 36՛ (Զ), Վենդել 55՛ (Զ), Դմիտրի Չիստյակով 62՛ (Զ) ; Հեռացում՝ Դմիտրի Չիստյակով 86՛ (Զ) ; Մրցավար՝ Անդրիս Տրեյմանիս (Լիտվա)
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
47 ԳՆԴԱԿԻ ՏԻՐԱՊԵՏՈՒՄ % 53
4 (1) ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ) 9 (3)
20 ՏՈՒԳԱՆՔ 11
0 ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ 3
Մրցաշարային Աղյուսակ
N ԹԻՄ Խ Հ Ո Պ Գ Մ
1 ՉԵԼՍԻ 5 4 0 1 10 1 12
2 ՅՈՒՎԵՆՏՈՒՍ 5 4 0 1 9 6 12
3 ԶԵՆԻԹ 5 1 1 3 7 7 4
4 ՄԱԼՄՅՈ 5 0 1 4 1 13 1

Մարզչական կարիերան «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչի ղեկին հաղթանակով սկսեց Մայքլ Քարիկը: Նա դարձավ առաջին անգլիացի մարզիչը Ուոլտեր Կրիկմերից հետո, որը հաղթում է իր առաջին խաղում որպես «Յունայթեդի» գլխավոր մարզիչ: Կրիկմերը դա արել է 1931 թվականի նոյեմբերին:

«Յունայթեդը» մրցակցի դաշտում երկու անպատասխան գնդակ ուղարկեց «Վիլյառեալի» դարպասը: Հաշիվը 78-րդ րոպեին բացեց Կրիշտիանու Ռոնալդուն: Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունում պորտուգալացին երրորդ անգամ է հաղթական գոլ խփում հանդիպման վերջին 15 րոպեի ընթացքում: Ավելի շատ, քան որեւէ այլ խաղացող՝ չհաշված լրացուցիչ ժամանակը:

ՅԱՆԳ ԲՈՅԶ-ԱՏԱԼԱՆՏԱ 3-3 (1-1) MC
0-1՝ Դուվան Սապատա 10՛, 1-1՝ Տիսոն Սիբոտչո 39՛, 1-2՝ Խոսե Լուիս Պալոմինո 51՛, 2-2՝ Վինսենտ Սյեռո 80՛, 3-2՝ Սիլվան Հեֆտի 84՛, 3-3՝ Լուիս Մուիրել 88՛
ՅԱՆԳ ԲՈՅԶ. 91.Գիյոմ Ֆեվր, 14.Նիկոլաս Բյուրգի, 21.Ուլիսես Գարսիա, 36.Սիլվան Հեֆտի, 13.Մումի Նգամալյո, 20.Մայքլ Էբիշար, 30.Սանդրո Լաուպեր, 32.Ֆաբիան Ռիդեր (8.Վինսենտ Սյեռո, 67), 35.Քրիստոֆեր Մարտինս (9.Վիլֆրեդ Կանգա, 88), 15.Էլիա Մեշչակ (19.Ֆելիքս Մամբիմբի, 67), 17.Տիսոն Սիբոտչո
ԱՏԱԼԱՆՏԱ. 1.Խուան Մուսսո, 2.Ռաֆաել Տոլոյ, 3.Յոհակիմ Մեխլե (9.Լուիս Մուիրել, 87), 6.Խոսե Լուիս Պալոմինո, 28.Մերիհ Դեմիրել (19.Բերատ Ջիմսիտի, 71), 77.Դավիդե Ձապակոստա (13.Ջուզեպե Պեցելա, 46), 11.Ռեմո Ֆրոյլեր (32.Մատեո Պեսինա, 78), 15.Մարտեն դե Ռոն, 18.Ռուսլան Մալինովսկի, 88.Մարիո Պաշալիչ (7.Տեուն Կուպմեյներս, 71), 91.Դուվան Սապատա
Զգուշացում՝ Ուլիսես Գարսիա 22՛ (Յ), Մումի Նգամալյո 44՛ (Յ), Սիլվան Հեֆտի 66՛ (Յ), Մերիհ Դեմիրել 63՛ (Ա), Դուվան Սապատա 90՛ (Ա) ; Մրցավար՝ Դանիել Զիբերտ (Գերմանիա)
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
57 ԳՆԴԱԿԻ ՏԻՐԱՊԵՏՈՒՄ % 43
15 (7) ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ) 14 (5)
17 ՏՈՒԳԱՆՔ 16
8 ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ 5
ՎԻԼՅԱՌԵԱԼ-ՄԱՆՉԵՍԹԵՐ ՅՈՒՆԱՅԹԵԴ 0-2 (0-0) MC
0-1՝ Կրիշտիանու Ռոնալդու 78՛, 0-2՝ Ջեյդոն Սանչո 90՛
ՎԻԼՅԱՌԵԱԼ. 13.Գերոնիմո Ռուլլի, 3.Ռաուլ Ալբիոլ, 4.Պո Տոռես, 8.Խուան Ֆոյթ, 12.Պերվիս Էստուպինան (17.Դանիել Ռաբա, 79), 5.Դանի Պառեխո, 6.Էթյեն Կապուե, 14.Մանու Տրիգերոս (18.Ալբերտո Մորենո, 73), 15.Առնո Դանջումա, 21.Յերեմի Պինո (11.Սեմուել Չուկվուեզե, 73), 23.Մոի Գոմես (16.Բուլայե Դիա, 85)
ՄԱՆՉԵՍԹԵՐ ՅՈՒՆԱՅԹԵԴ. 1.Դավիդ Դե Խեա, 2.Վիկտոր Լինդելոֆ, 5.Հարի Մագուայր, 27.Ալեքս Տելես, 29.Աարոն Վան-Բիսիկա, 17.Ֆրեդ, 25.Ջեյդոն Սանչո (8.Խուան Մատա, 90), 34.Դոնի վան դե Բեկ (18.Բռունո Ֆերնանդեշ, 66), 39.Սքոթ Մաքթոմինեյ, 7.Կրիշտիանու Ռոնալդու (31.Նեմանյա Մատիչ, 90), 9.Անտոնի Մարսյալ (10.Մարկուս Ռաշֆորդ, 66)
Զգուշացում՝ Յերեմի Պինո 33՛ (Վ), Դոնի վան դե Բեկ 41՛ (Մ)
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
55 ԳՆԴԱԿԻ ՏԻՐԱՊԵՏՈՒՄ % 45
13 (3) ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ) 11 (6)
9 ՏՈՒԳԱՆՔ 5
8 ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ 6
Մրցաշարային Աղյուսակ
N ԹԻՄ Խ Հ Ո Պ Գ Մ
1 ՄԱՆՉԵՍԹԵՐ ՅՈՒՆԱՅԹԵԴ 5 3 1 1 10 7 10
2 ՎԻԼՅԱՌԵԱԼ 5 2 1 2 9 7 7
3 ԱՏԱԼԱՆՏԱ 5 1 3 1 10 10 6
4 ՅԱՆԳ ԲՈՅԶ 5 1 1 3 6 11 4