Լոնդոնի «Չելսին»՝ Եվրոպայի չեմպիոնների չեմպիոն

Չեմպիոնների լիգայի խաղարկության եզրափակչում Լոնդոնի «Չելսին» նվազագույն հաշվով հաղթեց «Մանչեսթեր Սիթիին» ու դարձավ մրցաշարի հաղթող: Հանդիպման միակ և հաղթական գոլը խփեց Կայ Հավերցը:

Լոնդոնցիները պատմության մեջ երկրորդ անգամ հռչակվեցին Եվրոպայի չեմպիոնների չեմպիոն: Առաջին անգամ «Չելսին» նվաճել էր Եվրոպայի ակումբային ամենահեղինակավոր մրցաշարում 2011/12 թթ մրցաշրջանում: Ընդհանուր առմամբ «Չելսին» եվրագավաթային յոթ եզրափակչի է մասնակցել ու հաղթել է վեց անգամ: Ռոման Աբրամովիչի գալուց հետո սա չորրորդ տիտղոսն էր եվրագավաթային խոշոր խաղարկություններում: Թիմն երկու անգամ հաղթել է Չեմպիոնների լիգայի (2011/12 և 2020/21), երկու անգամ Եվրոպայի լիգայի խաղարկությունում (2012/13 և 2018/19):

Խաղում գոլի հեղինակ դարձած Կայ Հավերցը դարձավ ամենաերիտասարդ գերմանացին Լարս Ռիկենից հետո, որը գոլի հեղինակ է դառնում Չեմպիոնների լիգայի խաղարկությունում: Նա դա արեց 21 տարեկան 352 օրական հասակում, մինչդեռ Ռիկենը 1997 թվականին Դորտմունդի «Բորուսիայի» կազմում գոլ էր խփել Թուրինի «Յուվենտուսին» 20 տարեկան 322 օրական հասակում:

ՄԱՆՉԵՍԹԵՐ ՍԻԹԻ-ՉԵԼՍԻ 0-1 (0-1) MC
0-1՝ Կայ Հավերց 43՛
ՄԱՆՉԵՍԹԵՐ ՍԻԹԻ. 31.Էդերսոն, 2.Կայլ Ուոլքեր, 3.Ռուբեն Դիաշ, 5.Ջոն Ստոնզ, 8.Իլկայ Գյունդոգան, 11.Ալեքսանդր Զինչենկո, 17.Կեւին դե Բրյուին (9.Գաբրիել Ժեզուշ, 60), 20.Բերնարդու Սիլվա (25.Ֆերնանդինյու, 64), 26.Ռիյադ Մահրեզ, 47.Ֆիլ Ֆոդեն, 7.Ռահիմ Ստերլինգ (10.Սերխիո Ագուեռո, 77)
ՉԵԼՍԻ. 16.Էդուար Մենդի, 2.Անտոնիո Ռյուդիգեր, 6.Տիագու Սիլվա (4.Անդրեաս Քրիստենսեն, 39), 21.Բեն Չիլվել, 24.Ռիս Ջեյմս, 28.Սեսար Ասպիլիկուետա, 5.Ժորժինյո, 7.Նգոլո Կանտե, 19.Մեյսոն Մաունթ (17.Մատեո Կովաչիչ, 80), 29.Կայ Հավերց, 11.Տիմո Վերներ (10.Քրիստիան Պուլիսիչ, 66)
Զգուշացում՝ Իլկայ Գյունդոգան 34՛ (Մ), Գաբրիել Ժեզուշ 88՛ (Մ), Անտոնիո Ռյուդիգեր 57՛ (Չ) ; Մրցավար՝ Միգել Անտոնիո Մատեու Լաոս (Իսպանիա)
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
58 ԳՆԴԱԿԻ ՏԻՐԱՊԵՏՈՒՄ % 42
3 (1) ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ) 7 (2)
14 ՏՈՒԳԱՆՔ 13
3 ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ 1