Չեմպիոնն առաջինն է անտիռեկորդով. «Էվերտոնի» երկար սպասված հաղթանակը

Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնության հերթական տուրում «Լիվերպուլը» սկզբունքային խաղում տանը մրցեց «Էվերտոնի» հետ և պարտվեց 2:0 հաշվով:

Սա Կլոպի գլխավորած թիմի չորրորդ անընդմեջ պարտությունն էր սեփական հարկի տակ: Նման բան առաջին անգամ է տեղի ունենում սկսած 1923 թվականին: «Լիվերպուլն» առաջին թիմն է, որը գործող չեմպիոնի կարգավիճակում չորս անընդմեջ պարտություն է կրում սեփական հարկի տակ: Մինչ այս անտիռեկորդը պատկանում էր «Էվերտոնին» (1928/29 թթ.մրցաշրջան):

Հաշվետու մրցավեճում գոլերից մեկը խփեց Գիլֆի Սիգուրդսոնը: Վերջինս «Լիվերպուլի» հարկի տակ բոլոր մրցաշարերը հաշվի առած խփեց իր հինգերորդ գոլը: Որևէ այլ թիմի հետ արտագնա մրցավեճերում Սիգուրդսոնն իր անգլիական կարիերայում ավելի շատ գոլ չի խփել:

«Էվերտոնը» տարավ առաջին հաղթանակն «Էնֆիլդում» Պրեմիեր լիգայի շրջանակներում սկսած 1999 թվականի սեպտեմբերից՝ վերջ դնելով 20 խաղից բաղկացած տխուր սերիային:

«Էվերտոնը» վերջին 24 խաղում (12 պարտություն, 11 ոչ-ոքի, 1 հաղթանակ) բոլոր մրցաշարերը հաշվի առած տարավ առաջին հաղթանակը «Լիվերպուլի» հետ խաղում: Ի դեպ մինչ այս խաղը «Լիվերպուլը» մեկ մրցակցի հետ դիմակայությունում չի ունեցել 23 խաղից բաղկացած անպարտելիության շարք:

Միացեք Football365.am-ի տելեգրամի ալիքին՝  https://t.me/football365am