Կավանիի դուբլը. Նա զիջում է միայն Կևին Ֆիլիպսին

Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնության հերթական տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» մրցակցի դաշտում 3:2 հաշվով հաղթեց «Սաուտհեմպտոնին»: Հյուրերի կազմում դուբլի հեղինակ դարձավ Էդինսոն Կավանին, որը փոխարինման մտավ առաջ 46-րդ րոպեին:
Ուրուգվայցին իր գոլերը խփեց փոխարինման դուրս գալուց հետո 33 տարեկան 289 օրական հասակում: Նրանից առաջ փոխարինման դուրս գալուց հետո ամենատարեց խաղացողը, որին հաջողվել է Պրեմիեր լիգայում մեկ գոլից ավելին խփել՝ Կևին Ֆիլիպսն է: Վերջինս 2010 թվականի փետրվարին «Բիրմինհեմի» հետ մրցավեճում փոխարինման դուրս գալուց հետո աչքի է ընկել 36 տարեկան 197 օրական հասակում:

Միացեք Football365.am-ի տելեգրամի ալիքին՝  https://t.me/football365am

Hot Videos