Կազեմիրոն՝ Իսպանիայի առաջնությունում «Մադրիդի» 6200-րդ գոլի հեղինակ

Իսպանիայի ընթացիկ առաջնության հերթական տուրում Մադրիդի «Ռեալը» սեփական դաշտում երկու անպատասխան գնդակ ուղարկեց «Գրանդայի» դարպասն ու միավորներով հավասարվեց առաջատար «Ատլետիկոյին»: Զինեդին Զիդանի գլխավորած թիմի կազմում հանդիպման հաշիվը բացեց Կազեմիրոն: Բրազիլացու խփած գոլը դարձավ «Մադրիդի» 6200-րդ գոլը Իսպանիայի առաջնություններում:

Միացեք Football365.am-ի տելեգրամի ալիքին՝  https://t.me/football365am