Վարազդատ Հարոյանի «Կադիսն» երկրորդ ոչ-ոքին խաղաց

Իսպանիայի առաջնության երկրորդ տուրում «Կադիսը» մրցակցի դաշտում մրցեց «Բետիսի» հետ: Ինչպես առաջին տուրի խաղում, այս անգամ նույնպես գրանցվեց ոչ-ոքի՝ 1:1: Հյուրերի կազմում ամբողջ խաղին մասնակցեց Հայաստանի ազգային հավաքականի կենտրոնական պաշտպան Վարազդատ Հարոյանը:

«Կադիսի» կազմում գոլի հեղինակ դարձավ թիմի հարձակման առաջատար Ալվարո Նեգրեդոն: Վերջինս «Բենիտո Վիլյամարինում» վեց հանդիպում է անցկացրել «Բետիսի» հետ ու այդ խաղերում խփել է չորս գոլ՝ երկու գոլ որպես «Սևիլիայի» և մեկական գոլ որպես «Ալմերիայի» ու «Կադիսի» ֆուտբոլիստ: