Բռունոյին դժվար է բռնել. Ֆերնանդեշը կրկին խփեց ու աչքի ընկավ գոլայինով

Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնության հերթական տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական դաշտում 3:1 հաշվով հաղթեց «Նյուքասլին»: Տանտերերի կազմում երրորդ գոլը 11 մետրանոցից խփեց Բռունո Ֆերնանդեշը: Պորտուգալացին մինչ այդ դարձավ գոլային փոխանցման հեղինակ, իսկ գոլի հեղինակ դարձավ Դանիել Ջեյմսը: Վերջինս ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 13 խաղում խփեց հինգերորդ գոլը: Մեկով ավելի, քան նա խփել էր անցած մրցաշրջանում անցկացրած 46 խաղում բոլոր մրցաշարերը հաշվի առած: Մանկունիանցիների կազմում հաշիվը բացեց Մարկու Ռեշֆորդը: Սկսած անցած մրցաշրջանի մեկնարկից բոլոր մրցաշարերը հաշվի առած հարձակվողը խփեց իր 40-րդ գոլը: Պրեմիեր լիգան ներկայացնող խաղացողներից միայն Ռահիմ Ստերլինգը «Մանչեսթեր Սիթիից» (44), Հարի Կեյնը «Տոտենհեմից» (45) ու Մոհամեդ Սալահն են «Լիվերպուլից» (47) նշված ժամանակահատվածում ավելի շատ գոլ խփել:

Ընթացիկ առաջնությունում «Մանչեսթեր Յունայթեդն» անցկացրած 25 խաղում խփել է 53 գոլ: Արդյունավետությամբ սա լավագույն արդյունքն է թիմի համար նշված ժամանակահատվածում սկսած 2012/13 թթ. մրցաշրջանից (25 խաղ 60 գոլ), երբ նրանք վերջին անգամ հաղթել են Պրեմիեր լիգայի չեմպիոնի կոչումը:

Ինչ վերաբերում է Բռունո Ֆերնանդեշին, ապա նա դարձավ երրորդ խաղացողն եվրոպական առաջատար հինգ լիգան ներկայացնող խաղացողների մեջ, որն ընթացիկ մրցաշրջանում և խփած գոլերով, և կատարած գոլային փոխանցումներով ակտիվում ունի երկնիշ ցուցանիշներ: Պորտուգալացին արդեն խփել է 14 գոլ և կատարել գոլային 10 փոխանցում: Նրանից բացի աչքի են ընկել Հարի Կեյնը «Տոտենհեմից» (13 գոլ, 11 գոլային) ու Տոմաս Մյուլլերը Մյունխենի «Բավարիայից» (10 գոլ, 10 գոլային):

Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնության շրջանակներում Ֆերնանդեշը յոթերորդ խաղում է գոլ խփում և աչքի ընկնում գոլային փոխանցումով: Ընթացիկ մրցաշրջանում եվրոպական առաջատար հինգ լիգան ներկայացնող որևէ այլ խաղացող նման հաջողության դեռ չի հասել:

Սկսած 2020 թվականի փետրվարից, երբ Բռունոն նշեց իր նորամուտը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում, հասցրել է 11 գոլ խփել 11 մետրանոցներից: Նշված ժամանակահատվածում նա ավելի շատ է աչքի ընկել 11 մետրանոցներից, քան Պրեմիեր լիգան ներկայացնող որևէ այլ թիմ («Չելսի» և «Լեսթեր»՝ 9) իհարկե բացառությամբ «Մանչեսթեր Յունայթեդի»:

Միացեք Football365.am-ի տելեգրամի ալիքին՝  https://t.me/football365am

Hot Videos