«Բոկան» հաղթել է. Բալեկյանն առաջին գոլն է խփել

Արգենտինայի ընթացիկ առաջնության 8-րդ տուրում «Բոկա Խունիորսն» արտագնա խաղում 3:1 հաշվով հաղթեց «Պլատենսեին»։ Հյուրերի կազմում խաղին հենց սկզբից մասնակցեց Նորբերտո Բալեկյանն ու 23-րդ րոպեին դարձավ գոլի հեղինակ՝ բացելով իր գոլերի հաշիվն առաջնությունում:  Ութ տուրից հետո «Բոկան» վաստակել է 10 միավոր:

Հավելենք, որ երեկ Կապառոսը հրապարակել է ազգային ընտրանի հրավիրված խաղացողների ցանկը: Այս անգամ Բալեկյանին իսպանացին չի հրավիրել: